Ուկրաինան հարվածել է Վորոնեժի ավիացիոն գործարանին և կամրջին․ երկու մարդ է զոհվել

Հոկտեմբերի 26-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Վորոնեժի վրա, հայտնել է Վորոնեժի մարզի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։ Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկնքում հայտնաբերվել է 113 դրոն, իսկ անմիջապես Վորոնեժի վրա՝ ավելի քան 70։ «Ցավոք, երկու մարդ զոհվել է (1960 և 1973 թվականներին ծնված տղամարդիկ), ևս 17-ը վիրավորվել են։ Վիրավորների թվում կա նաև մեկ երեխա։ Բոլորին արդեն ցուցաբերվում է բժշկական օգնություն»,- գրել է Գուսևը իր տելեգրամյան ալիքում։ Նա նշել է, որ տուժածների մի մասը եղել է Վորոնեժի արվարձանի ուղղությամբ շարժվող գնացքում։ Դրա վրա ընկել են խոցված դրոնի բեկորները։ «ՌԺԴ»-ում ճշտել են, որ գնացքը ուղևորվում էր Անապայից Մոսկվա։ Դրանում հինգ մարդ է վիրավորվել։

Գրոհի հետևանքով հրդեհվել են մի քանի արդյունաբերական ձեռնարկություններ, քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող գրասենյակային շենք, բազմաբնակարան շենք, դպրոցական մարզադաշտ, ինչպես նաև ավտոտնակային կոոպերատիվ, նշել է Գուսևը։ «Շենքերի ճակատային մասերի և պատուհանների վնասումներ են արձանագրվում քաղաքի գրեթե բոլոր շրջաններում»,- հավելել է նահանգապետը։ Ուկրաինական մոնիթորինգային Supernova+ ալիքի տվյալների համաձայն՝ հարվածի թիրախներից մեկը եղել է Վորոնեժի բաժնետիրական ինքնաթիռաշինական ընկերությունը (ՊԱՕ «ՎԱՍՕ»)՝ խոշոր ավիաշինական ձեռնարկություն, որը մտնում է Միավորված ավիաշինական կորպորացիայի (ՕԱԿ) կազմի մեջ և հանդիսանում է «Ս. Վ. Իլյուշինի անվան ավիացիոն համալիր» ԲԲԸ-ի («Իլ» ԲԲԸ) մասնաճյուղը։ «ՎԱՍՕ»-ն ռազմավարական նշանակություն ունի Ռուսաստանի ավիաշինական ճյուղի համար։ Հարվածի տակ է հայտնվել նաև Կենտրոնական շրջանը Երկաթուղային շրջանին միացնող Հյուսիսային կամուրջը։

Ինչպես ականատեսների լուսանկարների և տեսանյութերի հիման վրա պարզել է Astra-ն, օդային հարձակման ժամանակ պայթյուններ են որոտացել բնակելի թաղամասերում (Հունվարի 25-ի, Ճարտարապետ Տրոիցկու և Ուրիցկու փողոցներում)։ Մասնավորապես, վերջինում վնասվել է «Ուրիցկի» բնակելի համալիրը, որը շահագործման էր հանձնվել մեկ տարի առաջ։ Բացի այդ, դրոններից մեկը հարվածել է Կոլցովսկայա փողոցում գտնվող «Գալերեա Չիժովա» բիզնես կենտրոնին։ Դրա կայքում նշվում է, որ 25-հարկանի բարձրահարկը «ծառայում է որպես քաղաքի կենտրոնի գլխավոր ճարտարապետական դոմինանտներից մեկը»։ Բացի այդ, 45-րդ Հրաձգային դիվիզիայի փողոցում այրվել է առնվազն տասը ավտոմեքենա։

Մինչ այդ Ուկրաինայի զինված ուժերը (ՈւԶՈւ) հարվածներ էին հասցրել Վորոնեժին հոկտեմբերի 23-ին։ Այդ ժամանակ դրոնները հարձակվել էին «Բալտիմոր» ռազմական օդանավակայանի վրա։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ–ն Խմելնիցկի մարզում հարվածել է էլեկտրական ենթակայանի. ՌԴ ՊՆ Ահազանգ. Նորագավիթում ուզում են վտարել երկու ընտանիքի՝ ընդհանուր 20 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են Էրդողանի խորհրդականը զրկվել է պաշտոնից Բաքվին քննադատելուց հետո Կոտայքում վթարային ջրանջատում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին Փաշինյանին հանգիստ չի տալիս Կադիրովի փառքը․ Սուրեն Սուրենյանց (video) Ձեզ նման եռագլուխների դեմ մե՛նք ենք պայքարում․ Անդրանիկ Գևորգյան (Ուժեղ Հայաստան) (video) Ուզում եմ հասկանալ այս արդյունքներով հպարտացող իշխանվորներն ու նրանց արբանյակներն ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի ինքն իրեն ԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում Ուկրաինան հարվածել է Վորոնեժի ավիացիոն գործարանին և կամրջին․ երկու մարդ է զոհվել «Չխառնվե՛ք իմ գործին»․ Լիլիթ Գալստյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Բաքոյանին (video) Արագածոտնում ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական վարույթ Լարված երկխոսություն Արփինե Սարգսյանի և Էդգար Ղազարյանի միջև (video) Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները․ Reuters Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում Ընտրությունների ժամանակ նագլիությունը տեսնեիք․․․ խայտառակություններ ենք արձանագրել․ Գոհար Մելոյան (video) Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են քաղաքական և ընտրական ինստիտուտները. քաղաքագետ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն. Անանյան Կարգի՛ հրավիրեք․ վիրավորում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականի ելույթի մասին (video) Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ Էդգար Ղազարյանի խոսքի ժամանակ Ռուստամ Բաքոյանը հունից դուրս եկավ․․․ իրավիճակը լարվեց (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վտանգի զգացողությունը կորցրել է․ դատապարտված է հեռանալուն»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am