Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 127 կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում խոշոր ու շղթայական ավտովթարի փաստով, հաղորդում է Shamshyan.com—ը, որը նաև տեսանյութ է ներկայացրել։

Քննչական բաժնում պարզվել է, որ «Lamborghini Urus» մակնիշի «88 XO 888» համարանիշի ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ 40-ամյա Պետրոս Հովհաննիսյանը, «Toyota Land Cruiser»-ը վարել է Երևանի բնակիչ 40-ամյա Անդրանիկ Աբովյանը, «Hongqi»-ն վարել է Հրազդանի բնակիչ 26-ամյա Նարեկ Թադևոսյանը, իսկ «BYD»-ն վարել է Երևանի բնակիչ 42-ամյա Միքայել Ավանեսյանը։

Վթարի հետևանքով «Lamborghini Urus»-ի վարորդ Պ․ Հովհաննիսյանը, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 36-ամյա Արամ Աբովյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, մյուս ուղևոր 8-ամյա Նարեկ Ա․-ն տեղափոխվել է «Ուիգմոր կանանց և երեխաների» բժշկական կենտրոն, իսկ «Hongqi»-ի վարորդ Ն․ Թադևոսյանը՝ Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վթարից հետո մինչ կժամանեին պարեկները, «Lamborghini Urus»-ի վրայից համարանիշները հանել էին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 25-ին, խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի՝ «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, բախվել էին «Lamborghini Urus», «BYD», «Toyota Land Cruiser» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկն անչափահաս էր, տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Վթարի հետևանքով դեպի Երևան ընթացող ճանապարհահատվածին մոտ 4 կմ խցանում էր առաջացել, քանի որ վթարված ավտոմեքենաներից 3-ը հայտնվել էին ճանապարհի երթևեկելի գոտում, իսկ «Lamborghini Urus»-ը բախվել էր ծառին։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ահազանգ. Նորագավիթում ուզում են վտարել երկու ընտանիքի՝ ընդհանուր 20 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են Էրդողանի խորհրդականը զրկվել է պաշտոնից Բաքվին քննադատելուց հետո Կոտայքում վթարային ջրանջատում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին Փաշինյանին հանգիստ չի տալիս Կադիրովի փառքը․ Սուրեն Սուրենյանց (video) Ձեզ նման եռագլուխների դեմ մե՛նք ենք պայքարում․ Անդրանիկ Գևորգյան (Ուժեղ Հայաստան) (video) Ուզում եմ հասկանալ այս արդյունքներով հպարտացող իշխանվորներն ու նրանց արբանյակներն ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի ինքն իրեն ԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում Ուկրաինան հարվածել է Վորոնեժի ավիացիոն գործարանին և կամրջին․ երկու մարդ է զոհվել «Չխառնվե՛ք իմ գործին»․ Լիլիթ Գալստյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Բաքոյանին (video) Արագածոտնում ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական վարույթ Լարված երկխոսություն Արփինե Սարգսյանի և Էդգար Ղազարյանի միջև (video) Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները․ Reuters Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում Ընտրությունների ժամանակ նագլիությունը տեսնեիք․․․ խայտառակություններ ենք արձանագրել․ Գոհար Մելոյան (video) Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են քաղաքական և ընտրական ինստիտուտները. քաղաքագետ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն. Անանյան Կարգի՛ հրավիրեք․ վիրավորում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականի ելույթի մասին (video) Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ Էդգար Ղազարյանի խոսքի ժամանակ Ռուստամ Բաքոյանը հունից դուրս եկավ․․․ իրավիճակը լարվեց (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վտանգի զգացողությունը կորցրել է․ դատապարտված է հեռանալուն»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան Ուկրաինական ԶՈւ-ն գիշերվա ընթացքում hարվածել է ՌԴ Վորոնեժի մարզին. կան զnhեր և վիրավnրներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am