Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են քաղաքական և ընտրական ինստիտուտները. քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.

«Մի քանի արձանագրումներ՝ ՏԻՄ երեկվա ընտրությունների մասին

2026 թվականի հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններն անցկացվել են 21 համայնքում, որոնցից 19-ում՝ համամասնական ընտրակարգով։

5 համայնքում ՔՊ-ն առաջադրվել է առանց մրցակցի(Փաշինյանին հանգիստ չի տալիս Կիմ Չեն Ընի փառքը):

17 համայնքում ՔՊ-ն կամ նրա մասնակցությամբ դաշինքը ստացել է ձայների ավելի քան երկու երրորդը(Փաշինյանին հանգիստ չի տալիս Կադիրովի փառքը)։

Եղեգնաձորում՝ ՔՊ-ն զբաղեցրել է առաջին տեղը, բայց ստացել է 48.06%։ Այս համայնքում գործ ունենք մրցակցության իմիտացիայի հետ: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Հանրապետություն» կուսակցությունը(46,86%), որի առաջին համարը Եղեգնաձորի գործող համայնքապետ Դավիթ Հարությունյանն է: Նախ, «Հանրապետություն» կուսակցությունը վաղուց ՔՊ-ի արբանյակ կուսակցության համբավ ունի և երկրորդ՝ Դավիթ Հարությունյանը ինքն է «հավատափոխ» եղել մինչև ընտրությունները: 2021-ին նա եղել է ԲՀԿ- «Դեմոկրատական այլընտրանք» ընդդիմադիր դաշինքի թեկնածուն և հաղթել է այդ կարգավիճակում, այս ընտրություններից առաջ փաստացի տեղավորվել է իշխանության տանիքի տակ: Կասկածից վեր է, որ «Հանրապետություն» կուսակցությունը և նրա թեկնածուն Եղեգնաձորում ապահովելու են ՔՊ-ի հաղթանակը՝ կոալիցիոն փշրանքների դիմաց:

Ստեփանավանում՝ ՔՊ-ն ստացել է 35.32%՝ զբաղեցնելով 2-րդ տեղը: Առաջին տեղում Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանի գլխավորած ցուցակն է՝ «Գործարար» իշխանական պրոեկտը, որը ստացել է քվեների 41,38%-ը: Ի դեպ, Արմեն Գրիգորյանն ընտրություններից հետո արդեն հասցրել է շնորհակալություն և հավատարմություն հայտնել Նիկոլ Փաշինյանին: Եթե Ստեփանավանում նույնիսկ կա հետընտրական մրցակցություն, ապա դա բացառապես ներիշխանական է: «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը, որի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյան ընտրություններից մի քանի օր առաջ կալանավորվեց, ստացել է քվեների 19,62%-ը:

Հոկտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունները բացահայտում են Հայաստանում հաստատված ավտորիտարիզմի նոր մակարդակը։

Եթե 2021–2026 թվականներին քաղաքական հետապնդումների թիրախ էին հիմնականում արդեն ընտրված ընդդիմադիր համայնքապետերը, ապա այժմ Փաշինյանի իշխանությունն անցել է «կանխարգելիչ» ռեպրեսիաների մարտավարությանը։

Հիմա իշխանությունը կանխում է հենց ընդդիմության հաղթանակի հնարավորությունը։

Հոկտեմբերի 25-ի ընտրական ցիկլը Փաշինյանն օգտագործել է ավտորիտար համակարգի ամրապնդման և տեղական իշխանության նկատմամբ քաղաքական վերահսկողությունն ամբողջացնելու նպատակով։ Տարբեր համայնքներում կիրառվել են տարբեր մեթոդներ՝ տեղական ազդեցիկ խմբերի իշխանական համակարգին ինտեգրում(ՔՊ- տեղական ֆեոդալներ դաշինք), ինչպես՝ Գորիսում և Վարդենիսում, կամ ուժային ճնշում քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Նպատակը նույնն է՝ նվազագույնի հասցնել իրական մրցակցությունը և իշխանության մենաշնորհը տարածել նաև ՏԻՄ-երի վրա։

Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են քաղաքական և ընտրական ինստիտուտները, ինչը միայն խորացնելու է իշխանության ճգնաժամը՝ դուռ բացելով փոփոխությունների ցնցումային տարբերակների համար»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ահազանգ. Նորագավիթում ուզում են վտարել երկու ընտանիքի՝ ընդհանուր 20 անձ, որոնց մեծ մասը երեխաներ են Էրդողանի խորհրդականը զրկվել է պաշտոնից Բաքվին քննադատելուց հետո Կոտայքում վթարային ջրանջատում է Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան Եկեղեցու Նորվիչի թեմակալ առաջնորդին Փաշինյանին հանգիստ չի տալիս Կադիրովի փառքը․ Սուրեն Սուրենյանց (video) Ձեզ նման եռագլուխների դեմ մե՛նք ենք պայքարում․ Անդրանիկ Գևորգյան (Ուժեղ Հայաստան) (video) Ուզում եմ հասկանալ այս արդյունքներով հպարտացող իշխանվորներն ու նրանց արբանյակներն ինչ էին ակնկալում, որ Կիրանցում ՔՊ-ն կպարտվի ինքն իրեն ԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում Ուկրաինան հարվածել է Վորոնեժի ավիացիոն գործարանին և կամրջին․ երկու մարդ է զոհվել «Չխառնվե՛ք իմ գործին»․ Լիլիթ Գալստյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Բաքոյանին (video) Արագածոտնում ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական վարույթ Լարված երկխոսություն Արփինե Սարգսյանի և Էդգար Ղազարյանի միջև (video) Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները․ Reuters Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում Ընտրությունների ժամանակ նագլիությունը տեսնեիք․․․ խայտառակություններ ենք արձանագրել․ Գոհար Մելոյան (video) Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են քաղաքական և ընտրական ինստիտուտները. քաղաքագետ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն. Անանյան Կարգի՛ հրավիրեք․ վիրավորում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականի ելույթի մասին (video) Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ Էդգար Ղազարյանի խոսքի ժամանակ Ռուստամ Բաքոյանը հունից դուրս եկավ․․․ իրավիճակը լարվեց (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վտանգի զգացողությունը կորցրել է․ դատապարտված է հեռանալուն»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան Ուկրաինական ԶՈւ-ն գիշերվա ընթացքում hարվածել է ՌԴ Վորոնեժի մարզին. կան զnhեր և վիրավnրներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am