Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. դրանով էր պայմանավորված նրա այն հայտարարությունը, թե խաղաղության համաձայնագիրը կստորագրվի մինչև 2031թ–ը։
Վերջին ճեպազրույցում Փաշինյանը նշել է 2027-28թթ-ը. ժամկետի փոփոխությունը հասկանալու համար բավական էր հետևել նախորդ ժամկետի մասին հայտարարությունից հետո ադրբեջանական մամուլում ու պալատական փորձագետների շրջանակում բարձրացած աղմուկին։
Մի վայնասուն բարձրացավ, որ Նիկոլ Փաշինյանը մեզ «գցում» է, փորձում է պայմանավորվածություններից հետ կանգնել։ Այսինքն` Բաքվից հստակ հասկացրեցին, որ «այն ջերմոցային պայմաններով, որ ստեղծել ենք, որ դու վերարտադրվես, դրա համար չէինք ստեղծել», և միանգամից Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության մեջ փոփոխություն կատարվեց»:
