Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան

Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, սա է լինում, գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Եվրոպայում սկիզբ առած շարժումը, որը նոր սերնդի ընդվզումն է ընդդեմ տնտեսական հարստահարման ժամանակակից մոդելի, բոլորովին նոր փուլ է բերելու։ Փոփոխությունները ստանալու են պահանջների և օրակարգերի տեսք և ձեռք են բերելու դրանք սպասարկող միավորներ՝ Եվրոպայում և այլուր։

Հայաստանում բոլոր կարևոր պրոցեսներն իրարից անկախ են գնում։ Մի տեղ ՏԻՄ ընտրություններ են, մի ուրիշ տեղ ԹՐԻՓՓ են քննարկում, այլ տեղ՝ ԵԱՏՄ-ից են դուրս գալիս, ուրիշ տեղ՝ ԵՄ են մտնում, մի տեղ մարդիկ են կալանավորվում, ուրիշ տեղ՝ COP-17 են անցկացնում, մի տեղ՝ եկեղեցի են պաշտպանում, ուրիշ տեղ՝ սահմանադրություն փոխում։ Մեր երկրի կյանքը, մեր պետությունը կորցնում է ընդհանուր տրամաբանությունը։

Հանրային կյանքի որևէ 2-3 թեմա ամբողջության մեջ չի ընկալվում։ Երբ պետությունը կանգնած է քաղաքական լրջագույն որոշումների նախաշեմին, իսկ հասարակությունը հպարտանում է, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, սա է լինում։ Բայց սա էլ անցումային վիճակ է։ Մարդիկ, հանրության ամբողջական շերտեր, սոցիալական խավեր չեն տեսնում իրադարձությունների և պրոցեսների միջև եղած կապերը։ Նման պետություններ այս պահին էլի կան, մենք միակը չենք։ Բայց դա ոչ մի լավատեսություն չի ներշնչում, քանի որ դրանք լավ օրինակներ չեն։ Քաղաքականությամբ չենք զբաղվում, քաղաքացիական կարծիք չունենք։ Բա ի՞նչ ունենք։

Ունենք հանրային ներքին մեծ, ահռելի ագրեսիա։ Ունենք անտարբերության և ատոմիզացիայի մեծ միտում։ Ունենք հասարակության կորստի իրական վտանգ, և ունենք այսպես կոչված «ազգի հայրերի»՝ հեղինակավոր խոսքի, համերաշխության և միասնականության գաղափարների կրող ծանրակշիռ անհատների ակնհայտ դեֆիցիտ։ Այս ամենը հանգեցնելու է հասարակության՝ սեփական պետությունից տոտալ օտարացմանը, որն իր հերթին տանելու է տարբեր աստիճանի աղետների։ Ագրեսիայի հետևանքներն ամեն օր տեսնում ենք կյանքի տարբեր շերտերում՝ կենցաղային խոշոր ռազբորկաներից մինչև ողբերգական վթարներ։ Համակեցության կանոններն անցյալում են, Հայաստանն ագրեսիվ քաոսի փուլում է, որը քողարկվում է միջոցառումների շքերթով։

Ինչ անել

Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է։ Դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը։ Նվազեցնել ագրեսիա ծնող և սնող խոսույթը, գործողությունները, քայլերը։ Նվազեցնել հանրային ատոմիզացիան՝ ընդհանուր, միասնական օրակարգերի ձևակերպմամբ, քաղաքացիական վարքով։ Ներքին կյանքի դետոքսիկացիա։ Այս պայմաններում, այս մթնոլորտում որևէ լուրջ հարց քննարկել հնարավոր չէ, որևէ ճիշտ լուծում գտնել հնարավոր չէ։ Իսկ երկրում տոքսիկ մթնոլորտից դուրս գալու առաջին, ծանրակշիռ քայլը պետք է լինի բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը։ Նրանք 600-700 հազար ընտրողների ներկայացուցիչներն են»,- գրել է նա:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
ԱՄՆ վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում Ուկրաինան հարվածել է Վորոնեժի ավիացիոն գործարանին և կամրջին․ երկու մարդ է զոհվել «Չխառնվե՛ք իմ գործին»․ Լիլիթ Գալստյանը «տեղը դրեց» ՔՊ-ական Բաքոյանին (video) Արագածոտնում ողբերգական ավտովթարի փաստով հարուցվել է քրեական վարույթ Լարված երկխոսություն Արփինե Սարգսյանի և Էդգար Ղազարյանի միջև (video) Արաբական կոալիցիան ոչնչացրել է հութիների պահեստներն ու արձակման կայանքները․ Reuters Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում Ընտրությունների ժամանակ նագլիությունը տեսնեիք․․․ խայտառակություններ ենք արձանագրել․ Գոհար Մելոյան (video) Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են քաղաքական և ընտրական ինստիտուտները. քաղաքագետ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն. Անանյան Կարգի՛ հրավիրեք․ վիրավորում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականի ելույթի մասին (video) Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ Էդգար Ղազարյանի խոսքի ժամանակ Ռուստամ Բաքոյանը հունից դուրս եկավ․․․ իրավիճակը լարվեց (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վտանգի զգացողությունը կորցրել է․ դատապարտված է հեռանալուն»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան Ուկրաինական ԶՈւ-ն գիշերվա ընթացքում hարվածել է ՌԴ Վորոնեժի մարզին. կան զnhեր և վիրավnրներ Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Այսօր տեղումներ չեն սպասվում Վուչիչը ընդունել է խորհրդարանական ընտրություններում պարտությունը Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Իրան «Չափիդ մեջ մնա՛», «Կարգի հրավիրեք Էդգար Ղազարյանին»․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի ու ՔՊ-ականների միջև (video) Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի․ Ուշակով Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ թյուրքագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am