Ուկրաինական ԶՈւ-ն գիշերվա ընթացքում hարվածել է ՌԴ Վորոնեժի մարզին. կան զnhեր և վիրավnրներ
Ուկրաինական ԶՈւ-ն գիշերվա ընթացքում հարվածել է ՌԴ Վորոնեժի մարզին. զոհվել է երկու մարդ, ևս 17-ը տուժել են, հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Գուսևը:
Վիրավորների մեծ մասը գտնվել է գնացքում, որի վրա ընկել են անօդաչու թռչող սարքի բեկորները Վորոնեժի ձախափնյա արվարձանում: Քաղաքում հրդեհներ են բռնկվել նաև մի քանի արդյունաբերական օբյեկտներում, բիզնես կենտրոնում, բնակելի շենքում, ամառանոցային ավաններում, դպրոցական մարզադաշտում և ավտոտնակային կոոպերատիվում: Շենքերի վնասվածքներ են արձանագրվել գրեթե բոլոր շրջաններում:
Գուսևի տվյալներով՝ Վորոնեժի երկնքում խոցել են ավելի քան 70 դրոն, իսկ ընդհանուր առմամբ քաղաքի, նրա շրջակայքի և մարզի մի քանի շրջանների երկնքում՝ 113:
