Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ թյուրքագետ

Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում։ Գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրք-ադրբեջանական «լարվածության» մասին․

Անցնող տասնամյակների ընթացքում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը լիարժեք կերպով յուրացրել է մի քանի կարևոր իմաստնություն, որոնք նրան թույլ են տալիս առաջ մղել Ադրբեջան պետության շահերը։ Այդ իմաստնություններից մեկը հենվում է աշխարհագրական հետևյալ պարզ գիտելիքի ու դրա գործիքայնացման վրա. Ադրբեջանի աշխարհագրական դիրքը Կովկասում այն մշտապես դարձնում է գերկարևոր Եվրասիայում շահեր ունեցող բոլոր ուժերի համար, հետևաբար Ադրբեջանը միշտ ունենալու է ավելի մեծ հնարավորություններ, քան նույն տարածքը, բնակչությունը, ռեսուրսները ունեցող ցանկացած այլ երկիր։ Սա էլ իր հերթին բերում է արտաքին ու ներքին քաղաքական հարցերում ավելի մեծ ճկունության ու մանևրելու ավելի շատ տարածք։

Ուստի Ի. Ալիևը և Ադրբեջանի քաղաքական վերնախավը գիտեն, որ որքան էլ Թուրքիայի համար գլխաշորի կամ նմանատիպ այլ ցանկացած թեման լինի զգայուն, միևնույն է՝ պաշտոնական Անկարայի համար Ադրբեջանը Կովկասում և դրանից անդին իր ռազմավարական շահերը սպասարկելու գլխավոր հենարանն ու գործիքն են։ Դա շատ ավելի բարձր շահ է, քան գերէմոցիոնալ, բայց միևնույն ժամանակ այս փուլում սահմանափակ նշանակություն ունեցող կրոնական գործոնը։ Չպետք է նաև մոռանալ, որ Ի. Ալիևի համար ամենօրյա ռեժիմում կա առաջնային մեկ խնդիր՝ ապահովել սեփական ընտանիքապետության իշխանության ամրությունը։ Մնացյալ խնդիրներն ածանցյալ են սրանից։ Այս պատճառով էլ վերջին օրերին Ալիևն ու իր թիմը փորձեցին արհեստականորեն սրել թուրք-ադրբեջանական «լարվածությունը»՝ լավ իմանալով թույլատրելիի սահմանները և հնարավորինս «քամելով» դրանից անհրաժեշտ դիվիդենտները։ Կարելի էր ականատես լինել արևելյան դիվանագիտությանն իր ողջ պերճանքով։

Թուրքիայի քաղաքական վերնախավը ևս բավական իմաստուն է՝ հասկանալով Ադրբեջանի կարևորությունն իր սեփական ռազմավարական նպատակների տեսանկյունից։ Ավելին, այս գիտակցությունն արդեն ավելի քան մեկ դար է՝ ինստիտուցիոնալ ճանապարհով փոխանցվում է օսմաններից հանրապետական կառավարիչներին։ Թուրքական քաղաքական մտածողության մեջ Ադրբեջանը հերթական պետությունը չէ. այն թյուրքական նախագիծ է, որը պետք է սնել, պահել ու պահպանել։ Այս տրամաբանությունից ելնելով երեկ նախագահ Էրդողանը աշխատանքից ազատեց իր գլխավոր խորհրդականներից Օքթայ Սարալին, ով մի քանի օր առաջ քննադատել էր Ադրբեջանում դպրոցներում գլխաշոր կրելու արգելքի մասին որոշումը և որը դարձել էր Ադրբեջանի ու Թուրքիայի միջև որոշակի լարվածության սկզբառիթներից մեկը։ Սա չի նշանակում, որ Ի. Ալիևը ամենազոր գործիչ է։ Առավել ևս՝ չի նշանակում, որ Ադրբեջանը կարող է իր կամքը թելադրել Թուրքիային։ Ի. Ալիևը քաջ գիտակցում է, որ որքան ինքն է անհրաժեշտ Թուրքիային, այդչափ և ավելին՝ Թուրքիան է անհրաժեշտ Ադրբեջանի պետական կենսունակությունն ապահովելու համար։

Ուստի Ի. Ալիևի տարած «հաղթանակը» լոկալ բնույթ է կրում՝ երկրի ներսում իր իշխանության ամրությունն ապահովելու համար։ Իսկ Թուրքիայի համար սա փոքրիկ, նույնիսկ աննշան մարտավարական քայլ է, որը թույլ է տալիս փոքր զիջումով պահել այն, ինչն ավելի կարևոր է։ Չկա ռազմավարական մակարդակում երկու երկրների տարբերություն։ Դրա համար Ալիևը մի քանի օրից կլինի Թուրքիայում՝ մասնակցելու Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին ու կանի այն, ինչ առաջ է մղում Թուրքիան։

Ավելորդ չէ հիշեցնել, որ միամտություն կլինի նաև կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում»։

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Պարզվել է «Չայնիի» ոլորաններում խոշոր ու շղթայական ավտովթարի վարորդների և վիրավորների ինքնությունը Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում Ընտրությունների ժամանակ նագլիությունը տեսնեիք․․․ խայտառակություններ ենք արձանագրել․ Գոհար Մելոյան (video) Հայաստանում հետևողականորեն արժեզրկվում են քաղաքական և ընտրական ինստիտուտները. քաղաքագետ Երբ քաղաքական դաշտը դատարկվում է, իշխանությունը ստանում է ավելի շատ մանդատներ, իսկ պետությունը՝ ավելի քիչ ժողովրդավարություն. Անանյան Կարգի՛ հրավիրեք․ վիրավորում եք․․․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականի ելույթի մասին (video) Մի ամբողջ նախընտրական ցիկլի ընթացքում ողջ պետական ռեսուրսն աշխատում է ՔՊ-ի մրցակիցների դեմ Էդգար Ղազարյանի խոսքի ժամանակ Ռուստամ Բաքոյանը հունից դուրս եկավ․․․ իրավիճակը լարվեց (video) #ՈՒՂԻՂ․ «Նիկոլը վտանգի զգացողությունը կորցրել է․ դատապարտված է հեռանալուն»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլ Փաշինյանը փորձեց իր իշխանության «срок годности»–ին երկարացնել. Սուրենյանց Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան Ուկրաինական ԶՈւ-ն գիշերվա ընթացքում hարվածել է ՌԴ Վորոնեժի մարզին. կան զnhեր և վիրավnրներ Աշխարհաքաղաքական լարվածությունն ու էներգակիրների խափանումները հանգեցնում են Եվրոպայում բողոքի ցույցերի և վառելիքի գնաճի. Արաղչի Այսօր տեղումներ չեն սպասվում Վուչիչը ընդունել է խորհրդարանական ընտրություններում պարտությունը Մեքքայի համաձայնագրի մասնակից երկրների ներկայացուցիչները կայցելեն Իրան «Չափիդ մեջ մնա՛», «Կարգի հրավիրեք Էդգար Ղազարյանին»․ լեզվակռիվ Էդգար Ղազարյանի ու ՔՊ-ականների միջև (video) Նոյեմբերին Ուկրաինայի հարցով եռակողմ հանդիպումը վճռորոշ չի լինի․ Ուշակով Միամտություն կլինի կարծել, որ Ադրբեջանն ու Թուրքիան առանձին են գործում Հայաստանի հետ իրենց ծրագրերում․ թյուրքագետ Ու՞մ է ծաղրում Ավինյանը․․․ նորից խոսեց Աջափնյակի մետրոյից (video) Խաչի գյուտի այս տոնը թող մեզ համար դառնա հոգևոր նորոգության օր․ Ռուբեն Սրբազան Նեթանյահուն Թրամփին խնդրում է Իսրայելում ընտրությունների ֆոնին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել իր արշավին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և. մարզերում. հասցեներ «Գործարար»՝ 5504, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4681 ձայն. Ստեփանավան համայնքի նախնական արդյունքները Մարտունի քաղաքում առաջատարը «Մեր համայնքը» դաշինքն է․ Մամիջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am