«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում

«Ականատես» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում շրջիկ դիտարկում է իրականացրել Հայաստանի տարբեր համայնքներում։

Ժամը 20։00-ի դրությամբ առաքելության 43 շրջիկ դիտորդական խմբերն այցելել են 407 ընտրատեղամաս։

Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 137 ընտրատեղամասում արձանագրվել է 217 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների դեպք։

Արձանագրված հիմնական խնդիրներն են՝

Ընտրատեղամասերի մատչելիություն՝ 125 դեպք։ 101 ընտրատեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 96-ում առկա են եղել ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 29-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։

Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն՝ 31 դեպք։ 17 ընտրատեղամասի հարակից տարածքներում արձանագրվել են մարդկանց կամ տրանսպորտային միջոցների կուտակումներ, 4-ում՝ կուտակումներ քվեարկության սենյակի ներսում, ևս 4-ում՝ ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության ցուցիչներ։ Հաղորդումներ են ստացվել նաև տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի հարակից տարածքներում կասկածելի կուտակումների և բնակավայրերում ոստիկանության ծառայողների խմբերի կուտակումների վերաբերյալ։

Քվեարկության գաղտնիություն՝ 10 դեպք։ 4 ընտրատեղամասում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ, 3-ում՝ գաղտնիության միտումնավոր խախտման կամ հնարավոր վերահսկողության, ևս 3-ում՝ ընտրողների կողմից իրենց ընտրությունը բացահայտելու վերաբերյալ հաղորդումներ։

Ընտանեկան քվեարկություն՝ 6 դեպք։ Վեց ընտրատեղամասում արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքեր։

Քարոզչություն՝ 7 դեպք։ Արձանագրվել են քարոզչական նյութերի առկայության, ինչպես նաև քվեարկության օրը քարոզչության կամ հակաքարոզչության վերաբերյալ դեպքեր։

Ընտրական ցուցակների փակցման խնդիրներ՝ 11 դեպք։ 9 ընտրատեղամասում արձանագրվել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ընտրական ցուցակների, իսկ 2-ում՝ ընտրողների ցուցակների բացակայությունը սահմանված վայրերում։

Դիտորդների իրավունքների խոչընդոտումներ։ Բազմաթիվ ընտրատեղամասերում տեղամասային ընտրական հանձնաժողովներն արգելել են առաքելության դիտորդներին ամբողջությամբ լուսանկարահանել հանձնաժողովի գրանցամատյանի՝ «Քվեաթերթիկն ինքնուրույն լրացնելու հնարավորություն չունեցող ընտրողին օգնող անձի տվյալների մասին գրառումներ» էջը, այդ թվում՝ օգնություն ցուցաբերած անձանց անձը հաստատող փաստաթղթերի համարները։

Հիշեցնենք, որ նմանատիպ սահմանափակումների առնչությամբ «Ականատես» դիտորդական առաքելությունը նախկինում նախաձեռնել է դատական գործընթաց։ Առաքելությունը կարևորում է ընտրական փաստաթղթերի դիտարկման և փաստագրման հնարավորության ապահովումը՝ որպես դիտորդական վերահսկողության արդյունավետության և ընտրական գործընթացի թափանցիկության երաշխիք։

Այլ խնդիրներ։ Արձանագրվել են հանձնաժողովներին հյուրասիրության 4, դիտարկման պայմանների և իրավունքների խոչընդոտման 3, կողմնակի անձանց ներկայության 2, ինչպես նաև ճնշման կամ սպառնալիքի և քվեարկության պարագաների դուրսբերման վերաբերյալ մեկական դեպք։

Առաքելությունը փաստագրել է նաև առանձին միջադեպեր, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանի։

Ստեփանավանի 25/4 ընտրատեղամասում ընտրողին օգնող անձը քվեախցիկում բարձրաձայն ուղղորդել է նրան՝ նշելով ընտրական ցուցակի համարը։ Հանձնաժողովի միջամտությունից հետո ընտրողն ու նրան ուղեկցող անձը լքել են քվեարկության սենյակը՝ իրենց հետ տանելով քվեարկության կտրոնը։ Կտրոնը հետագայում վերադարձվել է, իսկ ընտրողի քվեածրարը՝ մարվել։ Արդյունքում ընտրողը չի ավարտել քվեարկությունը։

Գառնիի 29/3 ընտրատեղամասում ընտրողների ցուցակում ընդգրկված քաղաքացին չի կարողացել քվեարկել, քանի որ տեխնիկական սարքավորումը չի տրամադրել քվեարկության կտրոն՝ անձնագրի վավերականության ժամկետը լրացած լինելու պատճառով։ Քաղաքացուն լրացուցիչ տեղեկանք տրամադրելու հարցը ևս չի լուծվել, ինչի հետևանքով նա չի կարողացել մասնակցել քվեարկությանը։

Հրազդանի 26/31 ընտրատեղամասում քվեախցիկի անմիջապես հետևում գտնվող չկնքված դուռը և կողային լուսամուտը քվեարկության գաղտնիության ապահովման տեսանկյունից մտահոգություններ են առաջացրել։ Դիտորդի միջամտությունից հետո հանձնաժողովի նախագահը լրացուցիչ փակել է դուռը, իսկ լուսամուտը ծածկել անթափանց թղթերով։

Բենիամինի 32/18 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամի փոխարինման ընթացքում չի իրականացվել քվեարկության կտրոնների և ինքնասոսնձվող դրոշմանիշների պատշաճ հանձնում-ընդունում, իսկ գործառույթների փոխանցումը չի արձանագրվել հանձնաժողովի գրանցամատյանում։ Այդ ընթացքում հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը բացակայել են ընտրատեղամասից։

Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության, ընտրողների ազատ կամարտահայտման, հնարավոր վերահսկողության, ընտրական ընթացակարգերի պահպանման և դիտորդների իրավունքների խոչընդոտման վերաբերյալ դեպքերը։

«Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է արձանագրված դեպքերի ուսումնասիրությունը և անհրաժեշտության դեպքում իրավական արձագանքման միջոցների ձեռնարկումը։ Առաքելությունը կհետևի նաև քվեարկության արդյունքների ամփոփման և աղյուսակավորման գործընթացներին։

Ներկայացված տվյալները նախնական են, կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում և չեն հանդիսանում ընտրությունների վերջնական գնահատական։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Վարդաշեն գյուղում ՀՅԴ-ն հավաքել է 51% ձայն Այս պահին Եղեգնաձորում ՔՊ-ն պարտվում է Ձայների հաշվարկ․ նախնական տվյալներ Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից Նոր տվյալներ․ որ ուժն է առաջատար Ստեփանավանում հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները Ստեփանավանում հրապարակվել են քվեարկության նախնական արդյունքները ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 35 ահազանգ Գառնի համայնքում ՔՊ-ն ստացել է քվեների 94.2%-ը ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքում է իրականացրել 42 իրավիճակի վերաբերյալ Արտակարգ իրավիճակ՝ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին «Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և ընտրախախտում Բազմաթիվ համայնքներում ընտրողների անգամ կեսը ընտրության չի գնացել․ ԿԸՀ-ն թվեր է ներկայացրել Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ 45-ամյա մոպեդավարը հոսպիտալացվել է Ինչպես կազդի գազի թանկացումը սպառողի և տնտեսության վրա. Արամյանը հաշվարկներ է ներկայացրել Զերծ մնալ քարոզչական հայտարարություններից․ ԿԸՀ Վեհափառը Նորվիչի թեմակալ առաջնորդի հետ հանդիպմանը կարևորել է միջեկեղեցական գործակցությունը Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Խոշոր ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում. 4 վիրավորներից մեկն անչափահաս է Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է Բոլորս շարունակելու ենք պայքարել հանուն Գագիկ Ծառուկյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցման․ Աբովյան Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է COP17 համաժողովի ԵՀԽ էկումենիկ պատվիրակությանը Դիլիջանում ՔՊ վստահված անձը սպառնալիքներ է հնչեցրել հանձնաժողովի անդամների հասցեին Մարտունիում միջքաղաքային երթուղին սպասարկող նոր սպրինտերները՝ ընտրական տեղամասի մոտ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am