Գետափի ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ, սենյակում ցուրտ է
Արթիկ համայնքի Գետափ բնակավայրի 33/18 ընտրատեղամասը պատշաճ կահավորված չէ։ 2-րդ հարկի դռներից մեկը բաց է, այնտեղից քվեախցիկը տեսանելի է ու գտնվում է աստիճանների ներքևում։ Քվեախցիկի հետևում դուռ կա, որը փակված է տախտակով, սակայն կապարակնքված չէ։ Այս մասին հայտնում է «Ինֆոքոմ»-ը։
Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռուզաննա Արաջյանը, որը նաև գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է, «Ինֆոքոմի» թղթակցին պատմեց, որ գյուղում այլ հարմար տարածք չունեն, նախկին բոլոր ընտրությունները ևս այստեղ են անցկացվել։ Գյուղապետարանի շենքը նաև վթարային է և ժամանակավոր ծառայում է նաև որպես դպրոց։
Շենքում ցուրտ է, հանձնաժոխովի անդամները ծածկոցներով են և էլեկտրական փոքր վառարաններով են տաքանում։ Ոստիկանության ծառայողը ևս ընտրատեղամասի ներսում է՝ առանձնացված դասասենյակում։ Գետափում կա մեկ ընտրատեղամաս, որում գրանցված է 518 ընտրող։
