Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք

«Անկախ դիտորդ» դաշինքը 2026թ․ հոկտեմբերի 25-ին իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի Հանրապետության բոլոր համայքներում։
Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 200 շրջիկ դիտորդների և 11 արագ արձագանքման խմբերի միջոցով։
Հանձնաժողովի նիստը դիտարկվել է 90 տեղամասում։ Ժամը 11։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 222 տեղամաս։

Առավոտվա նիստ
Տեղամասերի 73%-ում առավոտյան նիստը մեկնարկել է 7։00, 27% տեղամասերում այս սկսվել է ուշացմամբ։
97%-ում նիստը իրականացվել է առանց խախտումների, մյուս տեղամասերում խախտումները մեծամասամբ կրում էին ընթացակարգային բնույթ։
1 տեղամասում սարքի անսարքության պատճառով չեն տպվել 0-ական տեղեկանքը։
2 ՏԸՀ-ներում տեղի են ունեցել միջադեպեր, սակայն դրանք անդրադարձել նիստի բնականոն ընթացքի վրա։
Նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից 1-ում արձանագրվել են կահավորանքի խնդիրներ, որոնք կարող էին քվեարկության գաղտնիությունը խախտման պատճառ դառնալ։ Դիտորդների գնահատմամբ հանձնաժողովը պատրաստակամ է եղել շտկել իրավիճակը։
3 տեղամասում բացակայել են քվեարկության մասին իրազեկման նյութերը:

 

 

1 տեղամասում յուրաքանչյուր թեկնածուից լրացուցիչ քվեաթերթիկներ տեղադրված չեն եղել, սակայն տեղադրվել են, դիտորդի դիտարկումից հետո։ Այս լրացուցիչ քվեաթերթիկների առկայությունը անհրաժեշտ է ընտրողի քվեարկության գաղտնիության ապահովման համար։
Նիստերը մինչև 8։00 են ավարտվել դիտարկված բոլոր տեղամասերում։
Տեղամասերի շուրջ 30%-ում ներկա չէին կուսակցությունների վստահված անձինք։
Մյուս տեղամասերի դեպքում՝ առավելագույնը 3 կուսակցությունների վստահված անձինք ներկա էին 6 տեղամասերում, իսկ 75-ում ընդամենը 1 կուսակցության վստահված անձինք։

Դիտարկումներ 10։30 դրությամբ

Տեղամասային կենտրոնների հետ կապված:

Ժամը 8։00-ից՝ քվեարկության ընթացքում դիտորդները այցելել են 222 տեղամասային կետնրոն։ Մատչելիության գնահատման տեսանկյունից դիտարկված տեղամասերի 35 %-ում դիտորդներն արձանագրել են, որ տեղամասային կենտրոնի մուտքի մոտ կան խոչընդոտներ։ Տեղամասային կենտրոնների 36 %-ը գնահատվել է անմատչելի։ Դիտարկված տեղամասային կենտրոնների 6%-ում քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում, իսկ 1 տեղամասային կենտրոն գտնվել է նկուղային կամ կիսանկուղային հարկում։

ՏԸՀ անդամների պատրաստվածությունը և կարգապահությունը ավելի քան 90% դեպքերում գնահատվել է բավարար կամ դրական, իսկ 95% դեպքերում հանձնաժողովը պատրաստակամ է եղել լուծել դիտորդների կողմից բարձրաձայնվող խնդիրները։

5 տեղամասերում քվեախցիկների դիրքն այնպիսին էր, որ վտանգում է քվեարկության գաղտնիությունը, իսկ ևս 6-ում առկա էր քվեախցիկում լուսավորության խնդիր․ հաճախ սա է դառնում բաց քվեարկության պատճառը թույլ տեսողությամբ մարդկանց համար։ Այցելած տեղամասերից 9-ի քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում՝ սա բացարձակ անմատչելի է դարձնում քվեարկությունը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։

Նշենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազորված են դիմել համայնքների ղեկավարների տեղամասային կենտրոնների շինությունները փոխելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են վարձակալել մասնավոր տարածքներ՝ մատչելիության և աշխատանոքային պայմանների նվազագույն պահանջներին բավարարելու համար։

Արձանագրված խախտումներ
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում`
Ընթացակարգային բնույթի խախտման 6 դեպք,
Քվեարկության գաղտնիության խախտման 10 դեպք,
Ընտրողների ապօրինի վերահսկողության և քարոզչության 3 դեպք,
Տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց հետ կապված 9 դեպք,

Կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք և 23 այլ դեպք, որոնք ունեն լրացուցիչ ուսումնասիրության կարիք, սակայն հիմնականում կրում են ոչ էական բնույթ։

2 տեղամասերում արձանագրվել և մի շարք տեղամասերից հայտնի է ղարձել ինքնասոսընձվող դրոշմանիշերի հետ կապված խնդրի մասին։

Դրոշմանիշերի պաշտպանիչ պլաստիկ շերտը մի քանի դեպքերում առանձնանում էր, ինչի արդյունքում վնասվում էր դրոշմանիշը։ ԿԸՀ-ին ուղղված գրությանն ի պատասխան ստացել ենք մեկնաբանություն․ արտադրողի հետ ուսումնասիրվել են տպաքանակի տարբեր նմուշներ։ Որոշ դեպքերում պաշտպանիչ շերտն առանձնանում է «դրոշմանիշը եղունգով առանձնացնելու պատճառով»։

դիտվել է 60 անգամ
Լրահոս
Գորիսի բնակիչների համար Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումներ են իրականացվում․ «Ականատես» Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում, կոնֆլիկտային իրավիճակի 2 դեպք Մոր քառասունքից էին վերադառնում. երեկ վթարից մահացած ամուսինները Եղվարդից էին Կոչ ենք անում իրավապահներին ապահովել թափանցիկություն ՏԻՄ ընտրություններից առաջ իրականացվող գործողություններում․ «Ականատես» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 25-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը կբողոքարկի նրա կալանքը երկարաձգելու որոշումը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է անձրև Խոշոր ավտովթար` Կոտայքի մարզում. «Mybach»-ը կոտրել է գազատար խողովակներ․ կան վիրավորներ Վթարից տուժած 5 երեխաներից 2–ը վերակենդանացման բաժանմունքում են. վիրավորների մեջ 11 ամսական փոքրիկ կա Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում Ժամը 08:00-ից բացվել են 517 ընտրական տեղամասերը Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ «Հայրենիք» կուսակցության ավագանու թեկնածու Զեփյուռ Աբգարյանին ուզում են երկու ամսով կալանավորել Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոսկվայի օդանավակայաններում հոկտեմբերի 24-ին չվերթներ են հետաձգվել և չեղարկվել ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար Էրդողանը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման անհրաժեշտության մասին Երևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել է Հռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանում Վթար՝ Արենի բնակավայրի մոտակայքում. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն է WOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարել Բողոքի ցույցեր՝ Հռոմում․ կան ձերբակալվածներ Արագածոտնի մարզում ավտովթարից մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորներից երեքը նրանց երեխաները Ավտովթարի հետևանքով տուժած երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am