ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից

Ռուսաստանը հույս ունի, որ ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը համաշխարհային կազմակերպության քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից և «գործարքներից կուլիսների հետևում»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Կիրիլ Լոգվինովը՝ ՄԱԿ-ի օրվա կապակցությամբ։

 

 

«ՄԱԿ-ի գործունեության լուրջ խնդիրները չի կարելի անտեսել։ Անհրաժեշտ է առավելագույն ջանքեր գործադրել՝ կազմակերպության աշխատանքում կոլեգիալության ոգին վերականգնելու, կանոնադրության սկզբունքների ամբողջական և փոխկապակցված պահպանությունն ապահովելու, ՄԱԿ-ի մեխանիզմները ժամանակակից բազմակենտրոն իրողություններին հարմարեցնելու, կուլիսային պայմանավորվածությունների փոխարեն ազնիվ և փոխադարձ հարգանքի վրա հիմնված երկխոսություն հաստատելու, Գլոբալ հարավի ձայնն ուժեղացնելու և քարտուղարությունն Արևմուտքի թելադրանքից ազատելու համար։ Այս առումով առանձնահատուկ հույսեր ենք կապում ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի ընտրության հետ»,- գրել է դիվանագետը Telegram-ի իր ալիքում։

Լոգվինովն ընդգծել է, որ ՄԱԿ-ն ապրում է «խոր համակարգային ճգնաժամ»։

 

 

«Աճում են քարտուղարության աշխատանքի քաղաքականացման, որոշումների կայացման մեխանիզմների բյուրոկրատացման, բյուջեի ոչ արդյունավետ ծախսման, պետությունների ներքին գործերին միջամտության և նեոլիբերալ օրակարգի առաջմղման միտումները։ Ակնհայտ է մի շարք պետությունների՝ ՄԱԿ-ն օգտագործելու անհագ ձգտումը ոչ թե հավաքական լուծումներ գտնելու, այլ բացառապես սեփական նեղ շահերն առաջ մղելու նպատակով։ Արդյունքում լրջորեն տուժում են կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը»,- նշել է դիվանագետը։

 

 

«Մենք կշարունակենք ամեն կերպ նպաստել ՄԱԿ-ի հեղինակության և դիրքերի լիարժեք վերականգնմանը, որպեսզի կազմակերպության կառուցողական ներուժը լիովին բացահայտվի»,- հայտարարել է նա։

 

 

ՄԱԿ-ը 2017 թվականից ղեկավարող Անտոնիու Գուտերեշի լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 31-ին։ Անվտանգության խորհրդի անդամներն ընտրում են թեկնածուին, որին կառաջարկեն համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնում։ Դրանից հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկություն կանցկացնի, որի արդյունքում պաշտոնապես կընտրվի նոր գլխավոր քարտուղարը։

Ինչպես ավելի վաղ նշել էր ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Ալիմովը, Մոսկվան նախապատվություն չի տալիս գլխավոր քարտուղարի պաշտոնի որևէ թեկնածուի։ Նրա խոսքով՝ կարևորն այն է, որ թեկնածուն համապատասխանի արհեստավարժության և անաչառության չափանիշներին։

ՄԱԿ-ի օրը նշվում է հոկտեմբերի 24-ին։

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց ԱՄՆ կոնգրեսականը Թրամփին ու Հեգսեթին մեղադրել է առանց ավարտի հստակ ծրագրի Իրանի դեմ պատերազմ սկսելու համար Արթիկում «Ապրելու երկրի» 3 անդամ է ձերբակալվել, նաև՝ համայնքապետի թենկածուն ՌԴ-ն հույս ունի, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ընտրությունը քարտուղարությանը կազատի Արևմուտքի թելադրանքից Արենիում բախվել են «Kia»-ն ու «Mercedes»-ը․ 2 վիրավորի մեքենայից դուրս են բերել փրկարարները Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ» ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև տարաձայնություններ են առաջացել Ուկրաինայի և Իրանի հարցերով. Bloomberg Իրանը չի թույլատրի ամերիկյան ռազմանավերի մուտքը Պարսից ծոց․ Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Երևան–Մոսկվա չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Օմսկում․ Sputnik Արմենիա ՌԴ-ն հերքել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների և «Բուշեր» ԱԷԿ-ի մասնագետների տարհանման լուրերը Ռուս-ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար․ Սուրենյանց Քիշնևի կողմից Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին արտաքսելու որոշումը նպատակ ունի լիովին խաթարել երկկողմ հարաբերությունները․ Զախարովա ԵՄ-ն ձգտում է մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին՝ ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը Ինչ է կատարվում Արենիում Եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Թուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. Էրդողան «Հրապարակ»․ Հսկա քաղաքում ժամը 6-ից հետո տրանսպորտ չկա՝ աշխատանքից ինչպե՞ս վերադառնան տուն Ողորմելի վիճակ Փաշինյանի ինքնիշխանը․ 15 րոպե Ռուսաստանին՝ գազի խողովակները հանելու «Ընդդիմությունը պետք է միասնական ճակատով հանդես գալու մարտավարություն մշակի»․ Խոսրով Հարությունյան Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին ՌԴ ԶՈւ-ն hարվածել է ուկրաինական ԶՈւ-ի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am