Անի Ավետիսյանը չի ապաքինվում, նոր առողջական խնդիրներ է ձեռք բերել
Նասիմ Մուսաևի կողմից հարձակման ենթարկված Անի Ավետիսյանի վիճակը հետզհետե ծանրանում է: Նա «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց, որ թոքերում ջուր է հավաքվում, ապագայում պետք է վիրահատվի.
«Թոքիս մեջ ջուր է հավաքվում, ասեցին՝ սալջարդի նման է եղել, սիստեմաներ եմ ստանում, դեղորայք օգտագործում: Պետք է ռենտգեն անեն, տեսնեն՝ ոնց է, սպասում են՝ կարգավորվի, որ վիրահատություն անեն: Անասթեզիա պետք է անեն, դա էլ պետք է ամեն ինչ կարգավորվի, նոր անեն: Որ ասեմ՝ ցավերը պակասել են, սուտ կլինի, չեմ կարող խաբել, մինչև չցավազրկեն, չեն հանգստանում: Մի քանի ժամը մեկ ցավազրկում են, ով էլ իմ փոխարեն լիներ..., արդեն քանի օր է՝ մեջքի վրա պառկած եմ, ողջ մարմինս է ցավում...»:
Անի Ավետիսյանը նաև հայտնեց, որ բնակարանի խնդիր ունի.
«Էս պահին մենակ էդ տան պահն է, որ պետությունը գոնե..., մի բարերար գտնվի, որ ես կարողանամ: Տան տերը չի ասում՝ դուրս եկեք, բայց անընդհատ ասում է՝ բանալին չտվի՞ն, պարզ է, որ իր տունն է ուզում»:
