«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել

«Հրապարակ»-ը գրում է.


«Ազատ քվե» դիտորդական նախաձեռնությունը Ստեփանավանում տեղի ունեցող ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնելու։ «Ազատ քվե»-ն ստեղծվել է 2026-ին: Նախաձեռնության անդամները «Երիտասարդները՝ հանուն փոփոխության» եւ «ՄԵՆՔ» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ներն են։ Դիտորդական նախաձեռնության ղեկավար Գրիգոր Ջանիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերել․ «Արձանագրել ենք վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր։ Բացի այդ, տեսնում ենք նաեւ, որ երեխաներին օգտագործում են քաղաքական պրոցեսներում։ Մենք նաեւ ԱԺ ընտրությունների ժամանակ էինք արձանագրել, որ երեխաներին պետք է զերծ պահել ցանկացած տեսակի ընտրական պրոցեսներից, բայց այդ արատավոր միտումը նաեւ հիմա ենք նկատում։ ԿԸՀ հաղորդում ենք պատրաստվում ներկայացնել»։ Իրենք այս անգամ դիտարկելու են միայն Ստեփանավան համայնքը, մյուս համայնքների մասով մեդիամոնիթորինգ են անելու․ «Ստեփանավանում 29 տեղամասից 19-ի մուտքը մատչելի չէ։ Որեւէ տեղամասային կենտրոնի մոտ չի արձանագրվել հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված ավտոկայանատեղի, Բրայլյան գրատառով ցուցանակ կամ մատչելի սանհանգույց, իսկ 11 տեղամասում մուտքի դուռն ավելի նեղ է, քան ԿԸՀ-ի սահմանած 90 սմ-ն»։

Մեր դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ ՔՊ-ի թիմը նախընտրական բուկլետներով ստեփանավանցու տուն էր այցելել, եւ բնակարան նվիրելու խոստում էին տալիս, դա ընտրակաշառք չէ՞, Ջանիկյանը պատասխանեց․ «Դա, միանշանակ, դիտարկվում է որպես ընտրակաշառքի խոստում, դա ընտրակաշառքի նման է դիտարկվում, սակայն սա միակ դեպքը չէ, այլ տեղերում եւս նմանատիպ դեպքեր եղել են, երբ, օրինակ, Մասիս համայնքի ՔՊ-ական թեկնածուն հավաքի ժամանակ երեխաներին հեռախոսներ խոսք տվեց, որ ընտրվելու դեպքում կնվիրի»։

Անդրադառնալով Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանին, որը ՔՊ-ով համայնքապետ էր դարձել, սակայն հունիսի ընտրություններից հետո ՔՊ-ն Լոռի Բերդի վարչական ղեկավարին առաջադրեց համայնքապետի թեկնածու, Գրիգորյանն էլ հայտարարեց, որ այլ ուժի հետ է առաջադրվելու, Ջանիկյանը նշեց, որ վերջինս դպրոցում խնջույք է կազմակերպել եւ արձակուրդում գտնվելու ժամանակ համայնքապետարանում մեդալներ է բաժանել, խոստումներ տվել․ «Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամենն իրականացվում է բացահայտ, այսինքն՝ մենք չենք գնացել գաղտնի նկարել կամ հետեւել, այլ բաց աղբյուրներում այս ինֆորմացիան հասանելի է»։

Դիտորդները նաեւ գույքի ու եկամուտների հայտարարագրման հետ կապված են խնդիրներ արձանագրել․ «Ստեփանավանում 156 գրանցված թեկնածու կա, որից 44-ը հանրային հատվածից է, ընդ որում, բոլորն էլ կա՛մ ՔՊ-ից են, կա՛մ «Գործարար» կուսակցությունից, տարօրինակ ձեւով 32-ը դրամական միջոցներ ընդհանրապես չունեն, 42-ն էլ զրոյական եկամտով են, իսկ 14 հոգի ընդհանրապես հայտարարագիր չի լրացրել»։

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am