Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական օրակարգն այսօր վաղուց դուրս է եկել ինքնավար զարգացման տրամաբանությունից և ամբողջությամբ հանգել է մի գոյաբանական հանգուցալուծման, որտեղ իշխող համակարգի պահպանումն ուղղակիորեն կապված է արտաքին՝ մասնավորապես Բաքվից թելադրվող պահանջների հետ։ Լրագրողների հետ վերջին ճեպազրույցի ընթացքում հստակ երևաց, որ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, այլևս ի վիճակի չէ քողարկելու այն իրողությունը, որ իր քաղաքական իշխանության հետագա հարատևումը մեծապես պայմանավորված է Ադրբեջանի նախագահի պարտադրած սահմանադրական փոփոխությունների օրակարգով։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրման ժամկետներին՝ վարչապետը հայտարարեց. «2027-2028 թվին պետք է ստորագրենք, այս տարի դժվար հասցնենք»։ Լրագրողի այն դիտարկմանը, թե արդյո՞ք այս հաշվարկների հիմքում ընկած է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտությունը, քանի որ հայտնի է, որ պայմանագիրը ստորագրված չէ Ադրբեջանի այն ակնկալիքի պատճառով, թե Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, Փաշինյանը պատասխանեց. «Ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է»։ Միաժամանակ, նա բացահայտեց ադրբեջանական կողմի դիրքորոշումը՝ նշելով. «Նրանք ասել են, որ իրենք ընդունում են, որ Սահմանադրության հարցը Հայաստանի ներքաղաքական կյանքի հարցն է, ներքին հարցն է, պարզապես նրանք մեզ տեղեկացնում են, իրազեկում են, քանի որ մենք քննարկում ենք խաղաղության համաձայնագրի հետ կապված հարցը, որ իրենք ունեն այդպիսի քաղաքական դիրքորոշում»։

 

 

Այս համատեքստում իշխանության կողմից շրջանառության մեջ դրվող «հաճելին օգտակարի հետ համատեղելու» թեզը սոսկ մանիպուլ յատիվ քողարկում է։ Փաշինյանը հռետորական հարցադրմամբ փորձեց արդարանալ. «Ինչն է մեզ խանգարում, որպեսզի մենք հաճելին համատեղենք օգտակարի հետ, այսինքն՝ մենք այնպես թե այնպես, այսինքն՝ հիմա, որ Ադրբեջանը այդպիսի բան է ասում, մենք ասենք՝ վերջ, մենք մեր օրակարգից հրաժարվում ենք, չենք գնալու այս ճանապարհով»։ Սակայն այս բառախաղերի և մշուշոտ ձևակերպումների հետևում առաջանում է խորը տրամաբանական փակուղի. բացարձակապես անհասկանալի և միգավորված է մնում, թե պետության հիմնարար օրենքն արտաքին թելադրանքով ջնջելու և վերաշարադրելու այս գործընթացում կոնկրետ որն է համարվում «հաճելին» և որը՝ «օգտակարը»։ Չնայած այս շփոթին՝ հռետորաբանության հակառակ կողմում հստակորեն ընթերցվում է անխուսափելի խոստովանությունը. «Ոչ, մենք պետք է գնանք այդ ճանապարհով, և մենք պետք է նոր Սահմանադրություն ունենանք»։

Այստեղ է, որ ի հայտ է գալիս Փաշինյանի քաղաքական տեխնոլոգիայի խորքային ճգնաժամը։ Տարիներ շարունակ նրա քաղաքական կենսունակության հիմնական հենասյունը եղել է հանրային վախերի շահարկումն ու «վախի վաճառքը»։ 2020 թվականի աղետալի պատերազմից ու Արցախի կորստից հետո իշխանության վերարտադրությունն ապահովվեց հենց պատերազմի վերսկսման անմիջական սպառնալիքով հասարակությանը ահաբեկելու միջոցով։ Այժմ, սակայն, այդ ռեսուրսը սպառման եզրին է։ Եթե Բաքվի պահանջները չկատարվեն, և խաղաղության պայմանագիրը չստորագրվի, վախի վրա հիմնված քաղաքական մոդելը վերջնականապես կփլուզվի, իսկ իշխանությունը կզրկվի հանրությանը որևէ նոր «պրոդուկտ» առաջարկելու հնարավորությունից։

Հենց այս գիտակցումով են պայմանավորված նաև արտահերթ ընտրությունների հնարավորության և սեփական քաղաքական ուղու վախճանի մասին նրա ուշագրավ խոստովանությունները։ Փաշինյանը հստակեցրել է. «Առաջիկայում մենք կհրապարակենք Սահմանադրության նախագիծն ու կսկսենք հանրային և՛ քննարկումներ, և՛ կուղարկենք խորհրդարան»։ Ըստ որում, վարչապետը բացահայտ շեշտել է սեփական քաղաքական ապագայի գինը. «Ինձ համար քաղաքական նպատակն սա է, և ես ակնկալում եմ, որ Հայաստանի ժողովուրդը կսատարի այս քաղաքական գծին. եթե կպարզվի՝ Հայաստանի ժողովուրդը չի սատարում այս քաղաքական ուղուն, ես իմ քաղաքական գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում կհամարեմ սպառված»։

Սակայն այս ամենի հետևում չափազանց միամիտ կլիներ տեսնել միայն անկեղծության կամ կամավոր հեռանալու դրսևորում։ Քաղաքական վերլուծության տրամաբանությունը հուշում է, որ սեփական քաղաքական մայրամուտի և գործունեության ավարտի մասին այս ահազանգերը, հնարավոր է, Նիկոլ Փաշինյանի հերթական հաշվարկված բլեֆն են, հանրային սուսերամարտի հին տակտիկա՝ ուղղված ուշադրության շեղմանն ու հերթական հոգեբանական ճնշմանը։ Հայտարարելով, թե իր գոյությունը կախված է այս օրակարգի հաջողությունից, նա փաստացի պատանդ է վերցնում ողջ պետական համակարգը՝ վերջին խաղաթուղթն օգտագործելով կա՛մ սահմանադրական պահանջները հանրությանը պարտադրելու, կա՛մ էլ ցանկացած անհաջողության պատասխանատվությունը վերջնականապես ժողովրդի վրա բարդելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ» Ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ» Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ» Դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար Հայաստանում լռության օր է Թալանել են հարսանեկան արարողության մասնակիցների տունը. գողացել են 45,000 դոլար Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել Ավտոբուսի վթարի հետևանքով վնասվածք ստացածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության Ստեփան Ասատրյանը շարունակում է զավթված պահել Հովհաննավանքը՝ չնայած դատարանի որոշմանը Թուրքիայում կոռուպցիայի գործով քաղաքապետ է ձերբակալվել Մոսկվայի 4 օդանավակայանները փակվել են, «Շերեմետևո»-ում տարհանում են իրականացրել Թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվել Կապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am