Եվրոպայում շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել
Այս ամռանը Եվրոպայում ծայրահեղ շոգի հետևանքով ավելի քան 50 հազար մարդ է մահացել։ Եվրոպայի 854 քաղաքում ամռան ընթացքում շոգի հետ կապված մահացության 50․391 դեպք ենք հաշվարկել։ Հետազոտողների տվյալներով՝ վերլուծության մեջ ներառված 854 քաղաքում բնակվում է շուրջ 173 միլիոն մարդ։ Շոգի հետևանքով մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 85 տարեկանից բարձր մարդկանց շրջանում։
Հետազոտության համաձայն՝ ներկայումս Եվրոպայում ջերմաստիճանը միջինում մոտ 2,5 աստիճան ցելսիուսով ավելի բարձր է, քան կլիներ մարդու գործունեությամբ պայմանավորված գլոբալ տաքացման բացակայության դեպքում։ Գիտնականները ենթադրում են, որ ավելի քան 50 հազար մահվան դեպքերի 65%-ը կամ շուրջ 32,6 հազարը կապված է մարդածին կլիմայական փոփոխությունների հետ։
Համեմատության համար՝ 2025 թվականի ամռանը հետազոտված քաղաքներում շոգի հետ կապված մահվան շուրջ 24,5 հազար դեպք էր գրանցվել, ինչը գրեթե երկու անգամ պակաս է 2026 թվականի ցուցանիշից։ Միևնույն ժամանակ, հետազոտությունն ընդգրկում է միայն քաղաքային բնակչությանը, որը կազմում է ուսումնասիրված 30 երկրի բնակչության շուրջ 40%-ը։ Հետևաբար, ամբողջ Եվրոպայում շոգի հետ կապված մահերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։
