Քննարկում Հրապարակում՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին. հրավիրում է պատմաբանը

ՇԱԲԱԹ ՕՐԸ ժամը 17-ին Ռուսաստանի կողմից հայ ժողովրդի եւ պետականութեան մշտական վարկաբեկումը անհանդուրժելի համարող անձանց հրաւիրում եմ Օպերայի հրապարակ: Միասնաբար պիտի քննենք մեր ազգի արժանապատւութիւնը զէրոյացնող այդ երկրի շարունակուող հետեւեա՛լ քայլերին պատասխան տալու հարցը եւ ճշտելու մեր անելիքը. 2017 նոյեմբերի սկզբից Ռուսաստանըսպառնում էր մեր ժողովրդի պանծալի զաւակներ Գարեգին Նժդեհին եւ Դրոյին յետմահու դատի տալ՝ Գերմանիայի հետ1939-1941 թթ. գործակցելու մեղադրանքով: Կայսրութիւնը ո՛չ Հայաստանից, ո՛չ էլ Սփիւռքից որեւէ հակահարուած չստացաւ; 2017թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ խորհրդարանի նախագահին Մոսկուայի օդակայանում խուզարկեցին-ստորացրին, այսինքն՝ ՀՀ-ն եւ համա՛յն հայութեանը նուաստացրեցին: Նորի՛ց ո՛չ մի պատասխան: Դրա փոխարէն իշխանութիւնը հեռարձակեց իրեն քաղաքագէտ կոչող Մոսկուայի հայազգի լրտեսներից մէկի «վերլուծական»-ը, որով մեղքը գցում էր օդակայանի ղեկավարների վրայ... Ռուսական պետականամէտ մի քանի հեռուստակայաններ 2017թ. դեկտեմբերի սկզբին հայ ռուսախտաւորների՝ ՀԱՅԵՐՍ ՅԱՒԵՐԺ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՆՔ 200 ամեայ բարբաջանքին պատասխանեցին հետեւեալ կերպ, որը մեզանից աւելի քան 100 տարի մշտապէս թաքուն էին պահում. «Հայերը յաւերժ մեզ հետ են, քանի որ 1828 թ. ի վեր Ռուսաստանի հոմանիներերն են, ուստի իրաւունք չունեն ի դէմս Եւրոպայի, նոր հոմանի գտնալու»: Կայսրութեանը ճորտագրուած ՀՀ իշխանութիւնները ու յատկապէս ինքզինները ընդդիմադիր կոչող կուսակցութիւնները դարձեա՛լ ծպտուն չը հանեցին: Վերջապէս օրերս, ռուսական խորհրդարանը, որ աւելի քան երկու տարի, , նա՛եւ արտգործնախարարութեան մակարդակով, բողոքում էր Երեւանում Գարեգին Նժդեհի արձանը բացելու դէմ, արդէն գերագոյն լկտիութեամբ պահանջեց մէջտեղից վերացնել արձանը: Նորից , դարձեալ ու ՎԵՐՍՏԻ՛Ն ոչ մի կուսակցութիւն կամ հանրային կառոյց, ձայն չհանեց: Հայաստանում «Քաղաքագէտ»խաղացող Ռուսաստանի գաղտնի գործակալները ազդարարում են, որ Մոսկուային քննադատելով, վտանգում ենք հայ-ռուսական յարաբերութիւնները, ինչը եւ ազէրիների գերագոյն նպատակն է... Ռուսախտի 150-ամեայ բացիլ Հ.Յ. Դաշնակցութեան ղեկավարութիւնն էլ իր լսողներին իր նման տխմարի տեղ դնելով, յայտարարեց, թէ դրա հեղինակը ազէրիների «լոբբինգն է», ոչ թէ ռուս ղեկավարութիւնը... Նախանձախնդիր անձանց ներկայացնում եմ Ի՞ՆՉ ՊԻՏԻ ԱՆԵՆՔ-Ի իմ առաջարկը՝ անդ հարցին դիմակայելու ճանապարհներ ունեցողներին յորդորելով շաբաթօրեայ ժողովին ներկայանան իրենց առաջարկներով: Թող գան ՄԻԱՅՆ այն մարդիկ, ովքեր ի՞նչ անելու մէջ Ռուսաստանին ճորտագրուած ՀՀ իշխանութիւններին դիմելը համարում են անհեթեթսութիւն: Մինչեւ ԻՆՉ ԱՆԵԼՈՒ առաջարկս անելը, մի քանի խօսք Գարեգին Նժդեհի մասին: Գարեգին Նժդեհը բոլշեւիկեան դիւապետութեան դէմ (իր բնորոշումն է) բանտեալ ազգերի ապստամբութիւնները գլխաւորած ՄԻԱԿ ԳՈՐԾԻՉՆ էր, որի մեծագոյն ծառայութիւնը ՄԻԱՅՆ այն չէր, որ ջախջախիչ պարտութեան մատնեց զէնքով ու զինուորներով իրեն առնուազն տասնապատիկ գերազանցող ռւսեւթուրք բանակին: Գարեգին Նժդեհն արեց Ա՛ՆԿԱՐԵԼԻՆ: Նա 1920 թ. հոկտեմբերի 9-ից գլխաւորելով Ռուսաստանի դէմ ազատամարտը ԼԵՌՆԱՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, բռնկեց նաեւ ռուսական կացնահարրների դէմ սովետ Հայաստանի 1921 թ. փետրուրեան ժողովրդակա՛ն ապստամբութիւնը՝ ռազմահոգեբանական բացառիկ դերակատարութիւն ունենալով հայոց անկախ պետականութիւնը նա՛եւ սովետ Հայաստանո՛ւմ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԷՋ: Նրա ջանքերով հայութիւնն իր վերականգնած պետականութիւնը պահպանեց մօտ եօթ ամիս՝1920 թ.դեկտեմբերի 25-ին «Ինքնավար Սիւնիք»-ի(Լեռնահայաստան)հռչակումից մինչեւ 1921 թ. յուլիսի 12-ը,երբ Իրանի վրայով հեռացաւ հայրենիքից: Աննախադէպ իրողութիւն ռուս երեքհարիւրամեայ կայսրութեան պատմութեան մէջ: Ի դէպ, ո՛չ մէկը այնքան բացառիկ ճշտութեամբ չի տուել ռուս խաժամուժի սահմանումը, ինչպէս Գարեգին Նժդեհը. «Ռուսը ազատութիւնը տեսնում է ենթարկուելու մէջ»….Գարեգին Նժդեհը Ռուսաստանի դէմ իր ազատամարտը դադարեցրեց Ադրբէջանին բռնակցուած ԶԱՆԳԵԶՈՒՐԸ Հայաստանին վերադարձնել ՏԱԼՈՒՑ յետո՛յ ՄԻԱՅՆ ...Եւ նրա արձանը Հայաստանից հանելու ռուսների պահանջը ՄԻ ՆՈ՛Ր ՀԱՅՀՈՅԱ՛ՆՔ Է ՀԱՅՈՒԹԵԱՆԸ; ինչին պէտք է պատասխան տրուի, քանզի չպատասխանելու դէպքում հեռու չէ այն օրը, երբ ռուսը, ինչպէս 1921-ից 1956 թ.էր անում, պիտի պահանջի ՆԱԵՒ մեր մեծերի գերաեզմաննե՛րը քանդենք: Այս նոր հայհոյանքին պատասխանելը ՀՀ ամէն մի քաղաքացու եւ ՀԱՄԱ՛ՅՆ հայութեան պարտականութի՛ւնն է ; ԵԹԷ ԱԶԱՏԱԽՈՀ ԵՒ ԱԶԱՏԱՏԵՆՉ ՀԱՅՈՒԹԻՒՆԸ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ ԼՌԵՑ, Ի՛Ր ԵՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋ ինքզինքը դարձնում է նոյնպիսի մի ճորտագրուեալ զանգուած, ինչպիսին ՀՀ կառավարող ոճրախմբն է: Յաղթանակը ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ հայ ժողովրդին եմ առաջարկում ՀԱՄԱՅՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ԴՐՕՇ ԴԱՐՁՆԵՆՔ 114 տարի առաջ հայ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՈՒՑՔԻ մշակած ինքնապաշտպանութեան ռազմավարութիւնը, որը գործադրելով, մեր նախնիները ՋԱԽՋԱԽԻՉ պարտութեան մատնեցին հայոց եկեղեցապատկան ունեցուածքը կողոպտելու եւ հայոց բոլոր դրպոցները փակելու Նիկոլայ Բ-ի հրամանը: Ամենայն Հայոց Կաթողիկոս ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿԻ գլխաւորութեամբ ՀԱՄԱՅՆԱՄԱՐՏԻ ԵԼԱԾ հայութիւնը 1905 թ. օգոստոսի 1-ին Ռուս թագաւորին հարկադրեց ետ վերցրել եկողեցու ունեցուածքը կողոպտող եւ հայոց դպրոցները փակելու հրամանը, որը չլսուած-չտեսնուած բան էր կայսրութեան պատմութեան մէջ : Ի՞նչ արեցին մեր նախնիները... Նման կոչով հանդես է եկել պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը  

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am