Դատական նիստում բերված ապացույցներվ՝ կալանք չպետք է կիրառվեր․ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան
Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու միջնորդությունը։
Դատարանի որոշման հիմնավորումների մասին երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը Yerevan.Today—ին ասաց․ «Որոշումը չենք տեսել ֆիզիկապես, որոշման քաղվածքը կա, որով կալանքը երկարացրել է երկու ամսով։ Գնահատում ենք բացասական։ Ամեն դեպքում, որոշումը տեսնենք, կհստակեցնենք բողոքարկման կետերը։ Բայց դատականնիստի ընթացքում հնչեցված մոտեցումները, կարծիքները, դիրքորոշումենրը, նյութերը, ապացույցները ցույց էին տալիս, որ կալանք պետք չէ կիրառել։
Ի հավելումն էն ամենի, որ հիմնավոր կասկածի, մեղադրանքի հետ կան խորքային խնդիրներ, նաև հստակ մատնանշել ենք, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն 8 տարի քրեական հետապնդման է ենթարկվում և որևէ մի դեպք չի եղել, որ ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի»։
Փաաստաբանն ասաց, որ երկուշաբթի՝ նոյեմբերի 26-ին որոշումը կստանան և սեղմ ժամկետում կբողոքարկեն։
Մեր հարցին՝ ինչո՞ւ ամեն գնով կալանք, մանավանդ որ հիմքերը բացակայում են, Արամ Օրբելյանը պատասխանեց․ «Որ այս գործն ունի քաղաքական ենթատեքստ, միանշանակ բարձրաձաայնում ենք, այդ թվում՝ դատարանում։ Տեսնենք՝ դատավորը ոնց է փորձել հիմնավորել։ Մեր տված հստակ նյութերից այլ բան բխեցնել, քան որ պետք է մերժվեր միջնորդությունը, մեզ համար շատ դժվար է պատկերացնել, չենք տեսնում, չկա։
Թե ինչու կալանք, ամեն մեկը հարցի պատասխանը կարող է իր համար տալ»։
