Սիրելի՛ գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։
Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության մեջ, այս որոշումը ճգնաժամային կառավարման շրջանակում իրականացվող կարևոր քայլերից մեկն է։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած անարդարությունների, մասնավորապես՝ ԲՀԿ-ի ստացած շուրջ 60 000 ձայների ու դրանց համապատասխան խորհրդարանական մանդատների գողության պայմաններում (ինչին վերջերս իր զեկույցում անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ն) կուսակցության համար մեծ ծավալի աշխատանքի դաշտ է բացվել ոչ միայն ներհայաստանյան տիրույթում, այլև միջազգային կառույցների ու գործընկերների հետ։
ԲՀԿ-ն ակտիվորեն շարժվում է այդ ուղղությամբ, և ես այսուհետ պարբերաբար կներկայացնեմ կուսակցության գործունեությանն առնչվող կարևոր գործընթացներն ու զարգացումները։
Եվ, իհարկե, մեր աշխատանքի գլխավոր առաջնահերթությունը շարունակում է լինել Գագիկ Ծառուկյանի ազատությունը։ Գործադրելու ենք բոլոր հնարավոր ջանքերը՝ նրա ազատությանն ու արդարության վերականգնմանը հասնելու համար։
Հ.Գ. Ուզում եմ նաև տեղեկացնել, որ շարունակում եմ իմ գործունեությունը որպես քաղաքակական վերլուծաբան ։ ԵՒ ինչպես միշտ, կապի մեջ եմ, հասանելի և բաց՝ շփման ու համագործակցության համար։
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը