COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան

NEWS.am-ի հարցազրույցը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:

– Տիկին Սահակյան, Երևանում այս օրերին ընթանում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովը՝ COP 17-ը, որի առաջնորդների գագաթնաժողովին մասնակցում էին նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերեշը, ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարԻգնասիոԿասիսը։ Պաշտոնյաներ, որոնց հետ կարելի էր քննարկել մարդասիրական կարևոր խնդիր՝ Բաքվում պահվող գերիների հարցը, բայց այն բարձրացվեց միայն մեր՝ լրատվամիջոցներիս կողմից: Արդյո՞ք սա ևս մեկ բաց թողնված միջազգային հարթակ չէր՝ գերիների հարցին ուշադրություն հրավիրելու համար:

Իրավացի եք, որ թե՛ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերեշի, և թե՛ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավարԻգնասիոԿասիսի հետ հանդիպումներին մարդասիրական հարցը օրակարգային պետք է լիներ: Միգուցե և քննարկվել է, սակայն պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին ոչինչ չտեսա:

Հետաքրքիր է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱնտոնիուԳուտերեշը, հայ գերիների մասին պատասխանը հնչեցնելիս, կոչ արեց կողմերին հնարավորինս արագ իրագործել խաղաղության համաձայնագրի բոլոր դրույթները: Պատասխանից այնպիսի տպավորությունն էր, թե նա կարծում է, որ խաղաղության համաձայնագրում գերիների ազատ արձակման մասին դրույթ կա, մինչդեռ փաստաթղթում գերիներին վերաբերող որևէ կետ, ինչպես գիտենք, չկա: Եթե փակ հանդիպումներում գերիների հարցը քննարկված լիներ, կարծում եմ, նա ավելի տեղեկացված կլիներ, որ փաստաթուղթը նման դրույթ չի պարունակում և, այդ պարագայում, միգուցե պատասխանն էլ այլ կլիներ:

Նման միջազգային հարթակներըդրանք հյուրընկալող երկրների համար նաև լրացուցիչ հնարավորություն են նրանց մտահոգող հարցերը բարձրացնելու համար, ուստի եթե նման հրատապ մարդասիրական հարցերը չեն բարձրացվում, նշանակում է ևս մեկ հնարավորություն չի օգտագործվել:

– Տիկին Սահակյան, Դուք և Բաքվում պահվող ՌուբենՎարդանյանի կինը՝ ՎերոնիկաԶոաբենդն օգոստոսին հանդիպում էիք ունեցել ՀՀ արտգործնախարարությունում, և մեզ հետ հարցազրույցում նշել էինք, որբարձրացրել ենք գերիների պահման պայմաններին վերաբերող մի շարք մարդասիրական հարցեր, այդ թվում՝ Բաքու կանանց միջազգային մարդասիրական առաքելության նախաձեռնությանն աջակցելու հարցը: Արդյո՞քձեզ պատասխան տրվել է, և եթե այո, ապա ի՞նչ կարող եք բացահայտել:

– Այո, օգոստոսի 17-ին ես Վերոնիկա Զոնաբենդը հանդիպում ունեցել ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության և Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակը։

Մենք ներկայացրել էինք գերիների պահման պայմաններին, հումանիտար այլ խնդիրներիվերաբերյալ տեղեկություններ, նաև տիկին Զոնաբենդի՝ մարդասիրական առաքելության նպատակների ու աջակցության հնարավորության մասին հարցերը, այնուհետև նաև գրավոր հարցում էինք ուղարկել երկու գերատեսչություններին՝ պաշտոնական պատասխան ստանալու ակնկալիքով:

Ցավոք, չեմ կարող ձեզ ոչինչ ասել, քանի որ օրենքով պատասխանի համար սահմանված ժամկետներն ավարտվել են, բայց ոչ մի պատասխան մեզ չի տրվել, չնայած հանդիպման մասնակիցներիայն հավաստիացումներին, որ հարցը իրենց համար առաջնային է և օրակարգային:

Մի բան պետք է հստակ արձանագրենք, որ մարդասիրական հարցերում չպետք է հապաղել: Բաքվում գտնվող հայ գերիներիլիակատար մեկուսացման մեջ են, վերջին անգամ Կարմիր խաչի ներկայացուցիչները նրանց այցելել են գրեթե մեկ տարի առաջ՝ անցած տարվա դեկտեմբերին: Հարազատներից ստացվող տեղեկությունները անհանգստացնող են: Չեմ կարծում, որ հարցը լռության մատնելը ամենաարդյունավետ եղանակն է այս իրավիճակում:

Բացի այդ, կարծում եմ նաև հարգալից պետք է լինել գերիների ընտանիքների հետ: Քանի դեռ իրենց հարազատներն ապօրինիպահվում ենադրբեջանական բանտում՝ գերիներիընտանիքներնիրավունք ունեն նրանց ազատ արձակման համար արդյունավետ քայլեր ձեռնարկելու պահանջ ներկայացնել: Պետության պոզիտիվ իրավունքն է պաշտպանել իր քաղաքացիներին, իսկ կառավարությունը պարտավոր է ոչ միայն պատասխանել գերիների հարազատներինամակներին, այլ հենց ինքը նախաձեռնել այդ հանդիպումները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավը ուղևորվել է դեպի Նյու Յորք Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան Պուտինը Նիկոլին մանևրելու հնարավորություն է տալիս, որպեսզի․․․ (video) ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա «Հիմա ինչ անեն՝ ռուսները բռնեն, սեղմեն ու Նիկոլին քցե՞ն․․․»․ Հայկ Այվազյան (video) «Փաշինյանը երեկ հարձակվել է իր պաշտոնյայի վրա․․․» (video) Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր COP 17-ի առաջնորդների գագաթնաժողովին գերիների հարցը չբարձրաձայնումը ևս մեկ չօգտագործված հնարավորություն էր. Սահակյան Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am