Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է

Իսպանական հեղինակավոր Marca պարբերականն ամփոփել է «Los 100 de MARCA» ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները՝ հրապարակելով 2025/26 մրցաշրջանի աշխարհի 100 լավագույն ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է armsport.am-ը։

Հատկանշական է, որ համաշխարհային ֆուտբոլի աստղերի կողքին լավագույն հարյուրյակում տեղ է գտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը։

Մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի 33-ամյա հարձակվող Հարի Քեյնը։ Թեժ և անզիջում պայքարում անգլիացի ռմբարկուն ընդամենը 25 միավորով է գերազանցել նախորդ տարվա հաղթող, «Բարսելոնայի» աստղ Լամին Յամալին (3962 միավոր՝ 3937-ի դիմաց)։ Լավագույն եռյակը եզրափակել է Կիլիան Մբապեն՝ 3440 միավորով։

Այս հաղթանակով Քեյնը միացել է մրցանակի նախկին դափնեկիրների պատվավոր ցանկին, որտեղ են Կարիմ Բենզեման (2021/22), Էրլինգ Հալանդը (2022/23), Վինիսիուս Ժունիորը (2023/24) և Լամին Յամալը (2024/25)։

Քվեարկությանը մասնակցել է 226 անդամից բաղկացած միջազգային ժյուրին՝ ներառյալ Marca-ի և համաշխարհային այլ առաջատար լրատվամիջոցների լրագրողներ, նախկին ֆուտբոլիստներ ու մարզիչներ։ Ժյուրիի յուրաքանչյուր անդամ 100 հավակնորդներից ընտրել է իր լավագույն 15-յակը (1-ին տեղ՝ 30 միավոր, 2-րդ տեղ՝ 25, 3-րդ տեղ՝ 23 և այլն)։

Լավագույն տասնյակում, Քեյնից, Յամալից և Մբապեից բացի, հաջորդաբար տեղ են գտել Ռոդրին, Խվիչա Կվարացխելիան, Լիոնել Մեսսին, Ֆաբիան Ռուիսը, Մայքլ Օլիսեն, Ուսման Դեմբելեն և Պաու Կուբարսին։ Սա մրցանակաբաշխության պատմության ամենալարված և ամենաշատ ձայներ հավաքած քվեարկությունն էր։

Հարի Քեյնի ֆենոմենալ ցուցանիշները 2025/26 մրցաշրջանում

Ժյուրիի ընտրության հարցում վճռորոշ են եղել անգլիացու նվաճած տիտղոսներն ու խփած գոլերի տպավորիչ քանակը։ Թիմային մակարդակում նա «Բավարիայի» հետ ձևակերպել է ներքին թրեբլ՝ հաղթելով Գերմանիայի առաջնությունը, Գավաթն ու Սուպերգավաթը, իսկ Անգլիայի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (7 խաղում խփելով 6 գոլ)։

Անհատական մակարդակում Քեյնը նվաճել է «Եվրոպական Ոսկե խաղակոշիկը», երրորդ տարին անընդմեջ դարձել Բունդեսլիգայի լավագույն ռմբարկու (36 գոլ) և ընդգրկվել Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականում։ Նրա մյուս ռեկորդային ցուցանիշները պակաս տպավորիչ չեն.

73 գոլ՝ 65 խաղում. 2025-ի օգոստոսից մինչև 2026-ի հուլիսը Քեյնը «Բավարիայի» և Անգլիայի հավաքականի կազմում խփել է 73 գոլ։ Պատմության մեջ այս ցուցանիշով նրան գերազանցում է միայն Լիոնել Մեսսին (82 գոլ՝ 69 խաղում, 2011/12 մրցաշրջան)։

61 գոլ ակումբային մակարդակում. Բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում նա դարձել է 61 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վերջին անգամ մեկ մրցաշրջանում նման արդյունավետություն ցույց էր տվել Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդի «Ռեալի» կազմում՝ 2014/15 մրցաշրջանում։

Չեմպիոնների լիգա և Գավաթ. 13 գոլով նա դարձել է ՉԼ-ի երկրորդ լավագույն ռմբարկուն (զիջելով միայն 15 գոլ խփած Մբապեին)՝ գրավելով մրցակիցների դարպասը թե՛ Չեմպիոնների լիգայի, թե՛ Գերմանիայի գավաթի փլեյ-օֆֆի բոլոր փուլերում։

Մունդիալների պատմության թոփ-5. Աշխարհի առաջնություններում իր գոլերի թիվը հասցնելով 14-ի՝ Քեյնը բարձրացել է Մունդիալների պատմության լավագույն ռմբարկուների 5-րդ հորիզոնական։

դիտվել է 179 անգամ
Լրահոս
Դատավորը պետք է արդարության կողմնակիցը լինի․ բոլոր դատերն էլ պետք է արդար ելք ունենան․ Տեր Փառեն Ազատե՛ք բռնազավթած եկեղեցիները․ սթափվե՛ք, զղջացե՛ք, ապաշխարե՛ք․ Սամվել դպիր Վթարային ջրանջատում՝ հոկտեմբերի 23/24-ին «Լեզուներիդ չափը ճանաչե՛ք»․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ավստրիան հայտարարել է ռուսաստանցի 4 դիվանագետի արտաքսման մասին ԱՄՆ ուժերը կանխել են 25 մլրդ դոլարի նավթի արտահանումը Փաշինյա՛ն, դուք մի՛ ոգևորվեք․․․ էդ թիվն արդեն հերիք է․ «Ուժեղ Հայաստան»-ից՝ Տիգրան Աբրահամյան (video) Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել Արցախի ինստիտուտների պահպանումն ու արցախցիների սոցիալական խնդիրների լուծումը առաջնահերթություններ են Վարդանյանին դատում են Ալիեւը եւ համայնքապետը Վախեցե՛ք, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՛ք․ Հայկ Ֆարմանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սարսափելի մանրամասներ՝ ինչ ձևով են ադրբեջանցիները խոշտանգել ու սպшնել հայ հովիվին․․․ (video) Առաջիկա օրերի եղենակը Երևանում օտարերկրացիներով ավտոբուս է կողաշրջվել․ 10–ից ավելի վիրավոր կա (video) Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղի «Արա՛, ու՞մ ես ֆռցնում, մենակ զոմբի անասուններդ են հավատում»․ Տիգրան Չոբանյան (video) Վարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը» ԱՄԷ-ն հայտարարել է նավթատարից նավթի արտահոսքի պատճառով մի շարք լողափերի փակման մասին Յամա՞լ, թե՞ Քեյն․ Marca-ն ներկայացրել է լավագույնին․ Սպերցյանը ցուցակում է Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում․ Տիգրան Դումիկյան «Կառավարություն չէ, մկների ժողով է», «Կիսախելառ ստախոս». քոմենթներ Մի գերագնահատեք ինձ․․․ ի՞նչ է ասում Փաշինյանը․ մենք մեր որոշումից հետ չե՛նք կանգնելու․ Խամոյան (video) Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա՝ տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման #ՈՒՂԻՂ․ Ինչքան էլ Փաշինյանը գոռա, մեկ է՝ Պուտինն այդ քայլին չի դիմելու․ Հայկ Այվազյան (video) Մի բան, որ պետք է կոշտ ֆիքսվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am