Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև բանակցային գործընթացի առաջընթացին։
IRNA գործակալության հաղորդմամբ՝ Բաղային X սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ դիվանագիտական շփումների փակուղու միակ պատճառը Վաշինգտոնի՝ հավասար պայմաններով երկխոսության սկզբունքները պահպանելու պատրաստակամության բացակայությունն է։
«Ի՞նչ կապ ունեն ԱՄՆ վարչակազմի՝ դիվանագիտության կանոններին հետևելու անկարողությունը, ստանձնած պարտավորությունները խախտելու սովորությունը և ճնշումների վրա հույս դնելը իրանցի ժողովրդի կրոնական համոզմունքների հետ։ Կրոնական և հոգևոր արժեքներն ինքնին հակասության մեջ չեն քաղաքական ողջամտության հետ, ինչպես որ աշխարհիկ մոտեցումն ինքնաբերաբար չի երաշխավորում իմաստություն և իրատեսություն»,- ընդգծել է իրանցի դիվանագետը։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են։ Նրա խոսքով՝ հնարավոր չէ հակառակ կողմից զիջումներ պահանջել՝ կտրականապես հրաժարվելով հաշվի առնել նրա օրինական շահերը, և միաժամանակ ակնկալել երկարաժամկետ ու կայուն համաձայնությունների ձեռքբերում։
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը