ՀՀԿ-ն արցունքներին չի հավատում

Քիչ առաջ ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը մերժեց ընդդիմադիր «Ելքի» առաջարկը՝ ՀՀ 6-րդ գումարման ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Հիշեցնենք, որ նշված օրը Փաշինյանը հայտարարել էր, որ ԱԺ միջանցքում Գեղամյանը բռունցքներով հարձակվել է իր վրա: Նախագծի հեղինակ «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ հիմա իրենք որոշման նախագիծ են պատրաստել, որ Արտաշես Գեղամյանի կողմից 2017թ. հոկտեմբերի 5-ին պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծվի: Քննարկումն անցավ բուռն մթնոլորտում, ՀՀԿ խմբակցության իրավաբանների ծանր հրետանին՝ Հրայր Թովմասյանը, Գեւորգ Կոստանյանը եւ նորելուկ՝ Ռուստամ Մախմուդյանը համատեղ ուժերով փորձեցին ապացուցել, որ Ելք-ի առաջարկը տեղին չէ։ Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հետաքրքրվեց․ «Ես ուզում եմ հասկանալ՝ բռունցքներով հարձակվելը ի՞նչ է իրենից ներկայացնում, այնուամենայնիվ, հարվածե՞լ է, թե՞ ուղղակի հարձակվել է: Բռունցքներով հարձակվելը ինձ համար պարզ չի, բռունցքները մարդու օրգանիզմի ինչ-որ մաս են, ըստ ձեզ հարվածներ եղե՞լ են, թե՞ բռունցքներով հարձակվել է միայն: Սրանք տարբեր բաներ են»: Թովմասյանն ծաղրեց, որ Գեղամյանը կարող է բռունցք է արել ու 6 մետր առաջ եկել: Գեւորգ Կոստանյանն էլ լրացրեց, որ պատասխանատվության համար կարեւոր նշանակություն ունի արարքը, հետեւանքը եւ դրանց միջեւ պատճառահետեւանքային կապը. «Եթե ասում եք, որ հարձակում է տեղի ունեցել, կարեւոր է հետեւանքը՝ ունե՞նք հետեւանք, թե՞ չունենք: Մարմնական վնասվածքներ կա՞ն, թե չկան»: Արտակ Զեյնալյանը ջանում էր համոզել, որ թող հանձնաժողովը ստեղծվի եւ ինքն էլ որոշի՝ կա հանցակազմ, չկա, խախտել է Գեղամյանը էթիկայի կանոնները, թե չի խախտել։ Պնդեց նաեւ, որ Գեղամյանը ոտնձգություն է արել, Կոստանյանն էլ հակադարձեց՝ լավ է, որ պնդում եք, բայց ձեր պնդումը հաստատող փաստական ապացույցներ եթե լիներ՝ կքննարկեին այդ հարցը: Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն էլ ներկայացրեց նույն առաջարկությունը, ինչը առաջին անգամ, երբ ամիսներ առաջ Ելք-ը նույն նախաձեռնությամբ հանդես եկավ, դա վերնագրի հետ է կապված, որը ըստ ՀՀԿ-ականի՝ արդեն իսկ կանխակալ է։ «Այդպես Գեղամյանի անմեղության կանխավարկածն է խախտվում»։ Մարուքյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ն վատ է զգում, որ իրենց խմբակցության անունն է նշվում վերնագրում․«Դա հասկանալի է», սակայն նա տարակուսեց՝ ինչպես կարելի է՝ չհավատալ պատգամավորի հայտարարությանը․«Եթե վաղը պարոն Կոստանյանը հայտարարություն անի, պետք է չհավատա՞նք։ Ասում եք, որ ամսաթվով գրենք վերնագիրը, այդ օրը կարող է մի քանի հատ ավարիա է եղել, մեկի ոտը ոլորվել է ճաշարանում, մեկը մեկի քամած մածունն է կերել, ես ինչ իմանամ՝ ինչ է եղել: Մենք ասում ենք, որ տեղի է ունեցել պատգամավորի հետ կապված լուրջ միջադեպ»։ Մախմուդյանն էլ մեջբերեց Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից, որտեղ նա նշել էր, որ Գեղամյանի հարձակումից հաջողությամբ պաշտպանվել է եւ մի երկու անգամ էլ կոշիկները փայլեցրել իրենով. «Հիմա սա պատգամավորի կողմից էթիկայի կանոնների խախտման փա՞ստ է, թե՞ ոչ»: «Ելքն» էլ առաջարկեց, որ Փաշինյանի կոշիկները Գեղամյանի վրա փայլեցնելու դեպքի առիթով նախագիծ ներկայացնի ՀՀԿ-ն: Ամփոփիչ ելույթում Կոստանյանը ընդդիմադիրների պնդումներին ի պատասխան հարցրեց՝ եթե վստահ եք, որ եղել են հարվածներ, ինչու այդ դեպքում քրգործ չեն հարուցել, չէ՞ որ քրեական հանցագործություն է կատարվել։ Ի վերջո, նախագիծը մերժվեց։ Ստացվում է, որ ՀՀԿ-ն չի հավատում Նիկոլ Փաշինյանին ու սադրում է՝ եթե եղել է հարված, ուրեմն դիմի իրավապահներին։ Բայց քանի որ դեպքից արդեն ամիսներ են անցել եւ մաքրվել են բոլոր հետքերը, Ելք-ը որեւէ բան էլ չի կարող անել։ Անի Սահակյան

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am