Կառավարական ամառանոցում վարչապետ Սերժ Սարգսյանը մեկ հարեւան կունենա.ով է նա լինելու

Սահմանադրությունից բխող ու կառավարման նոր մոդելին հանգեցնող  օրենքներից հստակ ուրվագծվում է , թե ով է ապագայում զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը: Էլ ոչ մի կասկած, որ Սերժ Սարգսյանը դառնալու է ՀՀ վարչապետ, որը նոր մոդելի պարագայում երկրի ղեկավար պաշտոնն է: Անվտանգության խորհրդի եւ մի շարք նոր օրենքների համաձայն ապագայում իշխանությունը կենտրոնացվելու է վարչապետի ձեռքում, իսկ սա նշանակում է, որ նա էլ կնշանակվի այդ պաշտոնում: Վարչապետն է ղեկավարելու Անվտանգության խորհուրդը, նույնիսկ նստավայրը չի փոխվի , ապագա վարչապետը՝ այսինքն գործող նախագահը, կմնա Բաղրամյան 26-ում: Հրապարակվել է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքը, որն էլ սահմանում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կեցության, վարձատրության պայմանները, նախանշում նստավայրերը: Վարչապետն ունենալու է ծառայողական առանձնատուն, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ եւ ուղղաթիռ: Վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:Վերը նշված հնարավորություններն այսօր ունի բացառապես Սերժ Սարգսյանը՝ նախագահի պաշտոնում: Փոխարենը կեցության առավել համեստ պայմաններ կունենա ՀՀ նախագահը, որը թեպետ Սահմանադրությամբ պետության գլուխն է, բայց դա, փաստորեն, դեռեւս չի նշանակում , որ իշխանության գլուխն էլ է: Նույն օրենքի համաձայն ՝ նախագահի աշխատավարձը նույնը կմնա, կփոխվի նստավայրը.այն Բաղրամյանից կտեղափոխվի Մաշտոցի 47  ՝ Կառավարության ընդունելության տուն, որտեղ մեծ թափով այժմ շինաշխատանքներ են կատարվում: Նախագահն այլեւս չի ունենա հատուկ ինքնաթիռ եւ ուղղաթիռ, դրանք ունենալու պատիվը բացառապես վարչապետին է տրվում: Ուշագրավ է, որ օրենքով վարչապետն է սահմանելու, թե որ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են օգտվել այդ օդային տրանսպորտային միջոցներից: Իսկ Ազգային ժողովի նախագահին և Սահմանադրական դատարանի նախագահին կտրամադրվի ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ:Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ: Ընդ որում՝ բարձրաստիճան պաշտոնատար անձինք կարող են հրաժարվել նախատեսված սպասարկումից: Ստացվում է, որ վարչապետից հետո միակ պաշտոնյան, որը կունենա շքեղ կենսակերպ ՀՀ նախագահն է լինելու: Թեպետ տարիներ շարունակ կառավարության ամառանոցում ապրելու իրավունք են ունեցել ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ եւ ՍԴ նախագահները: Նշենք, որ նախագահը կունենա հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, անձնական բժիշկ, ինչպես  վարչապետը: Կառավարական ամառանոցի հարեւանությամբ կարող են ապրել միայն նախագահի եւ վարչապետի ընտանիքները: Նախագահի առանձնատան հասցեն է լինելու Ձորափի 74, 4-րդ մասնաշենք, վարչապետինը՝ Ձորափի 74, 3-րդ մասնաշենք: Նրանք կունենան նաեւ պետական ամառանոց Սեւանում: Նախագծով սահմանված է նաեւ, որ ՀՀ նախագահը կունենա իր աշխատակազմը, սակայն թվաքանակը պետք է սահմանի նախագահը, եւ այն չի կարող գերազանցել 180-ը (վարչապետի աշխատակազմում կարող է լինել մինչեւ 600 հաստիք): Նշենք, որ ներկայումս նախագահականի աշխատակազմը մոտ երեք անգամ ավելին է, քան ապագա նախագահինն է լինելու: Պաշտոնաթող նախագահներին օրենքով տրամադրվելու է ավտոտրանսպորտ եւ  իր ցանկությամբ  կահավորված գրասենյակ, որի գործունեության ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ նախագահի աշխատակազմին պետուջեից հատկացված միջոցներից: Պաշտոնաթող նախագահի գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է ոչ ավել, քան 3 հաստիք, որոնք ընդգրկվում են ՀՀ նախագահի աշխատակազմի հաստիքացուցակում: Ինչպես նաեւ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող ոչ ավել, քան 10 օր ընդհանուր տեւողությամբ այցի ծախսերը տրամադրվելու են պետական բյուջեից: Անի Սահակյան

դիտվել է 2424 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am