Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ, չնայած նոր լայնածավալ ամերիկյան հարվածի հնարավորության մասին նախազգուշացումներին։
Մերձավորարևելյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ-ի պահանջ-առաջարկների փաթեթը։
Մունիրի հետ հանդիպման ժամանակ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունում ամերիկյան պայմանները։ Իրանը պնդում է, որ նախ պետք է կատարվեն իր յոթ պահանջները, և միայն դրանից հետո կհամաձայնվեն միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել։
Աղբյուրների հաղորդմամբ՝ Թեհրանում կարծում են, որ նախագահ Թրամփն ու վարչապետ Նեթանյահուն պատրաստվում են Իրանի դեմ նոր հարվածներ հասցնել։ Սաուդյան Al-Hadath ՀԸ տվյալներով՝ Մունիրի կողմից Թեհրանում անցկացրած բանակցությունները վերաբերել են նաև Եմենի հուսիներին և նրանց ստեղծված իրավիճակին։
Փոխզիջման հասնելու Պակիստանի հերթական փորձը դեռևս հրապարակայնորեն հաստատված արդյունքներ չի տվել։ Վաշինգտոնը պահանջում է միջուկային զիջումներ, իսկ Թեհրանը հրաժարվում է դրանք քննարկել՝ մինչև իր նախնական պայմանների կատարումը։
Հարկ է նշել, որ ըստ Reuters գործակալության, ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մերձավորարևելյան դիվանագիտական ներկայացուցչություններից տարհանել իրենց աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքի անդամներին։
Ի դեպ, հուսիների հարձակումների հնարավոր ինտենսիվացման հետ կապված, Agence France-Presse (AFP)-ի տեղեկություններով Վաշինգտոնն արդեն հրահանգել է տարհանել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան անձնակազմին»,- գրել է նա։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
«Դե հիմա լսե՛ք ձեր ստերը․ լրագրողը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին» (video) «Ղալա՛թ եք անում»․․․ վեճ լրագրողի և Փաշինյանի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանը կոչ է անում․ «Հենց հիմա դեմ քվեարկեք ՔՊ-ին ու դուրս եկեք փողոց»․ Դիլբարյան (video) Ռոմանոս Պետրոսյանի հաղթանակը․ Կոտայքի մարզը հայտնվում է նրա ազդեցության «գոտում» Լրագրողը «պատին դեմ տվեց» Փաշինյանին․ «Ուղիղ ասե՛ք՝ ու՞մ եք մեղադրում» (video) Կռիվ Փաշինյանի ու լրագրողի միջև․ «Էդքան պրիմիտիվ մի՛ եղեք», «Հը՞ն․․․» (video) Ի՞նչ է բացահայտել ՔՊ-ն Եղեգիսի համայնքապետի մասին, որ հեռացրել է կուսակցությունից ՍԴ նախագահի ընտրության նոր սցենարներ․ թեկնածուներից մեկը կարող է հրաժարվել պայքարից Փաշինյանը պոռթկաց․ «Քյաբաբ ուտենք, Բրաբուս առնենք․․․» (video) Փաշինյանը լարվեց․ «Կրակեի՞ն, սպանեի՞ն, ի՞նչն է պրոբլեմը․․․» (video) Ուզում են ապակայունացնե՞լ մեր երկիրը․ Փաշինյանը՝ Ռուսաստանի քայլերի մասին (video) «Ուրացո՜ղ, ուրացո՜ղ Առու՛շ, դու Նիկոլի անլվա․․․». մանկավարժը խայտառակեց Նիկոլի Առուշին (video) Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Գազի գնի 69% թանկացման վտանգը․ ԵԱՏՄ-ի զեկույցը մտահոգիչ ազդակ է Հայաստանի համար Մինչև ե՞րբ կգործի կենսաթոշակի հետվճարի համակարգը Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ Ուշադի՛ր եղեք․ Փաշինյանի ծրագրերը խառնվել են․ արտառոց հայտարարություն արեց ու ժամկետ ասաց․ Սասունյան (video) Դատարանը կարճել է Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը Գառնիկ Դանիելյանի ահազանգը․Սարսափելի վիճակ Նուբարաշենի աղբավայրում. 8 միլիոն տոննա աղբ է կուտակվել (video) Պետական մարմիններից 24 ժամ պահանջվեց հաղորդագրություն փոխանցելու ՀՀ սահմանը հատած ադրբեջանցու մասին Պլանավորված պարտություն․ օր 25 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Այսօր և վաղը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ստորաբաժանումները երկար կաշխատեն Նիկոլենք խմբակային կալանավորումներ են անում․ լայքի համար թեկնածուի հորաքրոջ աղջկան դպրոցից հանում են (video) Թրամփը հերքել է իր առնչությունն Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի սահմանափակումներին Սարավանում իրանցի վարորդը «Hyundai»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ վիրավորը 11-ամյա երեխա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am