Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․

«Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից 4 օր առաջ՝ այսօր, ձերբակալվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։ Ձերբակալությունից ժամեր անց տարածվել է տեսանյութ։

Տեղեկացնում ենք, որ հերթական անգամ քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին։ Նախընտրական քարոզչությունը կազմակերպելու նպատակով օգտագործվում են ֆինանսական միջոցներ, ինչի վերաբերյալ թափանցիկ հաշվետվություններ են ներկայացրել ընտրական հանձնաժողով:

Եվս մեկ անգամ շեշտում ենք՝ սա ժողովրդավարություն չէ։ Սա իշխանությունն ամեն գնով պահելու նպատակով օրենքի և պետական կառույցների չարաշահման վտանգավոր գործելաոճ է, երբ մեղադրանքները հնչում են նախքան փաստերի հաստատումը։ Մենք հերթական անգամ ականատես ենք լինում նույն հակաժողովրդավարական գործելաոճին, որի համար եվրոպական կառույցները քննադատեցին Փաշինյանի իշխանությանը հունիսյան համապետական ընտրություններից հետո։

Բնականաբար, ՔՊ-ական իշխանությունն իր այս գործելաոճով հերթական անգամ փորձում է արատավորել «Ուժեղ Հայաստան» կուսակցության բարի համբավը և արդարացնել իր՝ վրա հասնող պարտությունը:

Այս գործելաոճը փաստում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցում է` առանց արհեստական միջամտությունների արդար ընտրություններով չի կարող հաղթանակ տանել:

Սիրելի’ ստեփանավանցիներ, իշխանությունը այսկերպ փորձում է թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի ավելի քան 1,2 միլիարդ դրամի գույք ու դրամական միջոց Ինչ են հայտնում ադրբեջանական ԶԼՄ-ները Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների հարցով Վրաստանը շարունակում է երկխոսությունը․ Կոբախիձե Նոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ. «Ազատություն» Փորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունը Աբովյան քաղաքի տարբեր հասցեներում տեղադրել է 22 փաթեթ Համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել ՇՏԱՊ. Հայաստան ներխուժած ադրբեջանցի հովիվին ուղարկեք Սասուն Միքայելյանի տուն (video) Շաբաթ-կիրակին հանած՝ Նիկոլայի համար տակը բան չի մնում․․․ Հովհաննես Շահինյան (video) «Սասու՛ն, թուրքը որ մտավ, քեզ գիտե՞ս` ինչ է անելու, էս ո՞վ ես դու»․ ԵԿՄ- ական Ալբերտ Բազեյան (video) Հակակոռուպցիոն կոմիտեն զբաղվել է Տիգրան Ավինյանով․ ինչ է որոշվել (video) Ստեղ խաղեր ա գնում, թողե՛ք, աշխատենք․ «Հրազդան» ցեմենտի աշխատակից (video) Կոչ ենք անում Ստեփանավանի ընտրողներին չվախենա՛լ․ Ուժեղ Հայաստանը՝ ձերբակալությունների մասին Ես Փաշինյանի երկրպագուն եմ եղել, պրյամո դիմում եմ իրեն՝ նայի՛, ժողովուրդը սոված կոտորվում է (video) Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը «Անցե՛ք ինքնապաշտպանության, ադրբեջանցիները զինված գալիս են»․ Լարիսա Ալավերդյան (video) ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը դրական եզրակացություն ստացավ Դիզելային վառելիք տեղափոխող տանկերը կմեկնեն Միացյալ Նահանգներ․ ՌԴ փոխվարչապետ Ո՞վ ասաց՝ զինված չի եղել․ կասկածներ ունեմ, որ այսօր ադրբեջանցին սպիտակ դրոշով է եղել․ Դանիելյան (video) Նիկոլ Փաշինյանին խորոված հյուրասիրվե՞լ է․ հարց՝ Շինարարներ փողոցի կրպակատիրոջը (video) Հայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա «Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video) Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am