Խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ

Այս կիրակի Հայաստանի բազմաթիվ համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրություններին մասնակցում են ինչպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, այնպես էլ ընդդիմադիր ուժեր և տարբեր քաղաքական դաշինքներ։ Մի շարք համայնքներում սպասվում է մրցակցային պայքար, սակայն հինգ համայնքում՝ Վայքում, Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում և Ախուրյանում, առաջադրվել է միայն ՔՊ-ն։

Ընտրությունների հիմնական մրցակցությունը կծավալվի այն համայնքներում, որտեղ ներկայացված են մի քանի քաղաքական ուժեր։ Օրինակ՝ Ստեփանավանում պայքարելու են հինգ կուսակցություններ, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստանը» և «Հայրենիք» կուսակցությունը։ «Ուժեղ Հայաստանը» ՏԻՄ ընտրություններին մասնակցում է միայն Ստեփանավան համայնքում, ի դեպ հարկ է նկատել, որ այսօր առավոտյան ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը:

Գորիսում ՔՊ-ի և «Գործարար» կուսակցության ձևավորած «Համերաշխություն» դաշինքին կմրցի «Ապրելու քվե» դաշինքը, որի կազմում են «Ապրելու երկիր» և «Հայկական քվե» կուսակցությունները։ «Համերաշխություն» դաշինքի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը։ Միաժամանակ Տաթևի և Տեղի գործող համայնքապետերն այս ընտրություններին չեն առաջադրվել։

Գավառում ևս պայքարը կծավալվի մի քանի քաղաքական ուժերի միջև։ Այստեղ «Հայկական քվե» կուսակցությունը հանդես է գալիս «Համերաշխություն» դաշինքի կազմում, իսկ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է 2008 թվականից համայնքը ղեկավարող Գուրգեն Մարտիրոսյանը։

Մարտունիում ընտրություններին մասնակցում են ՔՊ-ն, ՀՅԴ-ն, «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Մեր համայնք» դաշինքը։ ՀՅԴ-ն և ՔՊ-ն մրցելու են նաև Հրազդանում, Ծաղկաձորում և Արտաշատում։

Հարկ է նկատել, որ մի շարք համայնքներում ՔՊ-ի ընտրացուցակները գլխավորում են համայնքների գործող կամ նախկին ղեկավարներ։ Մեղրիում ՔՊ-ի ցուցակը գլխավորում է գործարար Սերգո Գալստյանը։ Գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը կալանավորված է և մեղադրվում է կաշառքի գործով։ Այստեղ առաջադրվել են նաև «Ապրելու երկիր», «Հայաստանի եվրոպական կուսակցություն» և «Հայաստանի շնորհապետական կուսակցություն» ուժերը։ Նրանց թվում են Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյանը և Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանը։

Կարևոր է արձանագրել, որ այս ընտրություններն անցկացվում են նաև վարչատարածքային փոփոխությունների պայմաններում։ Վայոց ձորի մարզում միավորվել են Եղեգնաձոր, Արենի և Եղեգիս համայնքները, Սյունիքում՝ Գորիսը, Տաթևն ու Տեղը, իսկ Լոռու մարզում՝ Ստեփանավանը, Լոռի Բերդն ու Գյուլագարակը, հետևաբար՝ հոկտեմբերի 25-ի ընտրություններից հետո համայնքների թիվը կնվազի ևս վեցով։

24news.am

դիտվել է 113 անգամ
Լրահոս
«Նիկո՛լ, մեծահարուստ միլիարդատեր տղա ես, քեզ լակոտի պես մի՛ պահի»․ Հովհաննես Շահինյան (video) Մարիա Կարապետյա՛ն, լավ, դուք էս ի՞նչ հատուկ տաղանդ ունեք․․․ Քրիստինե Վարդանյան (video) Ո՛չ Արարատ Միրզոյան․ 10 րոպե կպահանջվի, որ ասենք՝ ինչեր եք զիջել․ Տիգրան Աբրահամյան (video) Վախենու՛մ եք․․․ 3 անչափահաս երեխաների մորը ձերբակալել եք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ին (video) Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան․ Ուիթքոֆ Արարատ Միրզոյա՛ն, լա՛վ լսեք՝ ինչեր եք հանձնել․․․ էս շարքն անվերջ կթվարկեմ․ Մարիաննա Ղահրամանյան (video) Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր «Դուք հիմա լու՞րջ եք խոսում», «Մանիպուլացնում եք»․ փոխադարձ մեղադրանքներ Խաչատրյանի և Միրզոյանի միջև (video) Խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ Ոստիկանները կալանավորվել են երկու տղամարդու Մեսրոպ Մանուկյանը հեգնեց Արարատ Միրզոյանին․ Միրզոյանը նեղվեց (video) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ․ այդ հրապարակումները կարող են ունենալ քաղաքական շարժառիթներ Վաղը Երևանի հրապարակը կզիջեք,կասեք՝ ի՞նչ ենք զիջել, էս ի՞նչ եք ասում․ ընդդիմադիրը՝ Արարատ Միրզոյանին (video) Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում Զախարովան հեգնեց․ «Ու՞ր են փաստերը՝ Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին» (video) Արարատ Միրզոյանի արձագանքը՝ Հայաստան մտած ադրբեջանցի հովվի մասին լուրին (video) Այսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը Ստեփանավանում իրավիճակը լարված է․․․ համատարած ձերբակալություններով Նիկոլենք ահաբեկում են․ Հովսեփյան (video) Ռուսաստանի խիստ զեկույցը զգուշացում է․ Արթուր Խաչատրյան (video) Ձեր հայրենիքը ո՞րն ա․ լեզվակռիվ Լիլիթ Գալստյանի և Արարատ Միրզոյանի միջև (video) Սա շատ կարևոր փաստաթուղթ է․ Արեգա Հովսեփյանը «նեղը գցեց» Արարատ Միրզոյանին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am