Այսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը

Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել, սակայն նրա որդուն՝ Կարեն Լազարյանին բերման են ենթարկել Երևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։ Հայտնում է Syuniacyerkir.am-ը։

«Հոկտեմբերի 13-ին բերման էին ենթարկել ու կալանավորել նաեւ «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ի հաշվապահին։

Ըստ նախնական տվյալների՝ լուծարված քոլեջում գրանցվել է դրամական մուտքերի և գանձապետական հաշիվ փոխանցված գումարների տարբերություն։

Խնդիրն այն է սակայն, որ նախաքննական այդ մարմինը համառորեն չի ուսումնասիրում հաշվապահական փաստաթղթերը, որոնցում արտացոլված են բոլոր ծախսերը, որոնց հիման վրա կարելի է ամբողջական ու սպառիչ պատկերացում կազմել ֆինանսական ծախսերի մասին։

Ասել է թե՝ քննչական մարմնի «բացահայտած» գումարը բացառապես հիմնված է մատնիչների հաղորդումների վրա՝ գլխավորությամբ Սյունիքի օրվա մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի, նրա տեղակալ Նարե Ղազարյանի և ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանի։

Այսինքն՝ իրականացվում է հստակ քաղաքական պատվեր ու հաշվեհարդար։

Նախկին գլխավոր հաշվապահը ձերբակալվել ու կալանավորվել է միայն նրա համար, որ չի կարողացել Կարեն Լազարյանին արատավորող ապացույցներ հորինել, ինչպես նրանից ամիսներ շարունակ պահանջում էր Նարե Ղազարյանի ուղղորդմամբ գործող Արմինե Կոլյանը։

Ի վերջո Կարեն Լազարյանը «Սյունյաց երկրի» խմբագրի որդին է, ինչի համար էլ ամեն գնով պետք է պատժվի։

Ըստ Գորիսում շրջանառվող լուրերի՝ Սամվել Ալեքսանյանը պետք է պատասխան տա այն բաց նամակի համար, որ հղել է ՀՀ վարչապետին՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում, նաև այն բանի համար, որ ամիսներ շարունակ իր գլխավորած լրատվամիջոցում տեղեկատվություններ են հրապարակվել առերևույթ հանցագործությունների մասին՝ կապված Գորիսի նորաստեղծ քոլեջի տնօրեն Արմինե Կոլյանի հետ, ով Աննա Հակոբյանի հովանավորյալն է և ունի վերպետական կարգավիճակ»։

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Սա այն համայնքն է, որտեղ կանխատեսելի էր «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի հաղթանակը. Սուրենյանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներ կան․ Ուիթքոֆ Արարատ Միրզոյա՛ն, լա՛վ լսեք՝ ինչեր եք հանձնել․․․ էս շարքն անվերջ կթվարկեմ․ Մարիաննա Ղահրամանյան (video) Նախկին ՕԵԿ-ականը կարող է դառնալ ՔՊ-ի պատգամավոր «Դուք հիմա լու՞րջ եք խոսում», «Մանիպուլացնում եք»․ փոխադարձ մեղադրանքներ Խաչատրյանի և Միրզոյանի միջև (video) Խոշոր համայնքերում որ ուժերը կպայքարեն իրար դեմ Ոստիկանները կալանավորվել են երկու տղամարդու Մեսրոպ Մանուկյանը հեգնեց Արարատ Միրզոյանին․ Միրզոյանը նեղվեց (video) ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ․ այդ հրապարակումները կարող են ունենալ քաղաքական շարժառիթներ Վաղը Երևանի հրապարակը կզիջեք,կասեք՝ ի՞նչ ենք զիջել, էս ի՞նչ եք ասում․ ընդդիմադիրը՝ Արարատ Միրզոյանին (video) Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում Զախարովան հեգնեց․ «Ու՞ր են փաստերը՝ Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին» (video) Արարատ Միրզոյանի արձագանքը՝ Հայաստան մտած ադրբեջանցի հովվի մասին լուրին (video) Այսօր առավոտյան 2-րդ անգամ խուզարկել են «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի բնակարանը Ստեփանավանում իրավիճակը լարված է․․․ համատարած ձերբակալություններով Նիկոլենք ահաբեկում են․ Հովսեփյան (video) Ռուսաստանի խիստ զեկույցը զգուշացում է․ Արթուր Խաչատրյան (video) Ձեր հայրենիքը ո՞րն ա․ լեզվակռիվ Լիլիթ Գալստյանի և Արարատ Միրզոյանի միջև (video) Սա շատ կարևոր փաստաթուղթ է․ Արեգա Հովսեփյանը «նեղը գցեց» Արարատ Միրզոյանին (video) Ռուսների հետ ամենաշատը շփվում եք Դուք, էս ի՞նչ խնդիրներ են․ Մեսրոպ Մանուկյանը՝ Գևորգ Պապոյանին (video) Ախպե՛ր, չի՛ կարելի, Փաշինյանը գիտե՞ք՝ ինչ է անում․․․ Դավիթ Ղազինյան (video) Ջրերը թունավորե՞լ են. ի՞նչ նպատակով ադրբեջանցիները հատեցին մեր սահմանը. ազատամարտիկ (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ադրբեջանցիները նորից մտել են Հայաստան․ ի՞նչ է հայտնի․ Լարիսա Ալավերդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am