Ռուսաստանի խիստ զեկույցը զգուշացում է․ Արթուր Խաչատրյան (video)
Ասում են՝ ծիրանը չենք տանելու Ռուսաստան, կտանենք Օման, այնտեղ կվաճառենք, այդ փողը, միևնույն է, գալու է։ Կուզեմ՝ տարին փակվի, Օմանի վիճակագրությունը տեսնեմ, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Խոսում էին Ուզբեկստան ծիրան արտահանելու մասին, ուզբեկական վիճակագրությունը տեսել եմ, թվերի հետ անհամապատասխանություն կա»,-ասաց պատգամավորը։
Խոսելով ՀՀ-ի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքների վերաբերյալ զեկույցից՝ նշեց, որ այնտեղ կա հիմնականում քաղաքական ուղերձ, թե Հայաստանը ինչ առավելություններից կզրկվի։
«Եթե նայենք դրամական ներհոսքերին, որոնք ֆիզիկական անձանց անունով բանկային համակարգի միջոցով եկել են Ռուսաստանից, այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին դրանք մոտ 3 միլիարդ են։
Եթե սահմանափակում դրվի, այդ 3 միլիարդը չգա, հասկանու՞մ եք՝ դոլար-դրամ փոխարժեքը ինչ փոփոխություն կկրի»։
Խաչատրյանը խոսեց նաև արտահանման մասին, սպասվող խնդիրներից։
