«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները. BBC
«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները, որոնք Զելենսկին ներկայացրել է Օսլոյում կայացած հանդիպման ժամանակ: Գրում է BBC-ն։
Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմն ավարտելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով։
Նրա այցը տեղի կունենա Օսլոյում Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման հաջորդ օրը։ Ուկրաինայի նախագահը հանդիպմանը ներկայացրել է որոշ նոր առաջարկներ, որոնք Ուիթքոֆը պետք է փոխանցի Ռուսաստանի իշխանություններին։
Երեքշաբթի օրը Զելենսկին Օսլոյում բանակցություններ է վարել Ուիթքոֆի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։ Թրամփի մեկ այլ հատուկ ներկայացուցիչ և փեսան՝ Ջարեդ Քուշները, գագաթնաժողովին միացել է տեսակապի միջոցով։
«Մենք ունենք հստակ պատկերացումներ այն մասին, թե ինչպես հասնել խաղաղության։ Այս ջանքերում մենք միասնական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ»,- Օսլոյում բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Զելենսկին՝ հավելելով. «Մենք կցանկանայինք, որ ամերիկացիներն այս գաղափարները փոխանցեին ռուսներին»։
