CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով

CNN հեռուստաընկերությունը սպառնացել է դիմել դատարան, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը շարունակի իր լրագրողներին չթողնել նախագահական Air Force One ինքնաթիռ և սահմանափակել պետության ղեկավարի ուղևորությունների լուսաբանումը։ Դրա մասին ասվում է հեռուստաընկերության փաստաբան Թեդ Բուտրուսի նամակում, որը երկուշաբթի ուղարկվել է ԱՄՆ արդարադատության նախարարություն։

«CNN-ից վրեժ լուծելու և հեռուստաընկերությանը նրա լրատվական նյութերի բովանդակության պատճառով խտրական վերաբերմունք ցուցաբերելու այս փորձերը սխալ են, հակաարդյունավետ և անօրինական»,- գրել է իրավաբանը։ Նա ընդգծել է, որ եթե սահմանափակումները պահպանվեն, CNN-ը ստիպված կլինի ձգտել լրացուցիչ դատական միջոցների։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Սպիտակ տունը մի քանի անգամ CNN-ին բացառել է այն հեռուստաընկերությունների փուլից, որոնք հերթով ապահովում են նախագահի միջոցառումների և ուղևորությունների տեսանկարահանումը։ Մասնավորապես, անցած հանգստյան օրերին CNN-ի լրագրողներին թույլ չեն տվել ուղեկցել Թրամփին Ջորջիա և Ֆլորիդա կատարած ուղևորության ընթացքում, թեև հեռուստաընկերությունը պետք է ապահովեր ընդհանուր տեսանկարահանումը մյուս լրատվամիջոցների համար։ Ի նշան համերաշխության՝ մյուս խոշոր ամերիկյան հեռուստաընկերությունները հրաժարվել են փոխարինել CNN-ին։

Նամակում Բուտրուսն ընդգծել է, որ CNN-ն արդեն 45 տարի մասնակցում է հեռուստաընկերությունների փուլին և լուսաբանում է իրադարձությունները Օվալաձև աշխատասենյակում ու Air Force One-ում։ Նա նշել է, որ Սպիտակ տունը սահմանափակումների վերաբերյալ գրավոր ծանուցում չի ներկայացրել և չի բացատրել լրագրողներին չթողնելու պատճառները։

Փաստաբանը վարչակազմից պահանջել է գրավոր հաստատել, որ Սպտակ տունը կդադարեցնի CNN-ին փուլից բացառելն ու լրագրողներին իրենց պարտականությունները կատարելուն խոչընդոտելը։ Պատասխանելու համար Սպիտակ տանը ժամկետ է տրվել մինչև հինգշաբթի՝ ԱՄՆ արևելյան ժամանակով 17:00։

Հակամարտությունը դարձել է Թրամփի վարչակազմի և լրատվամիջոցների միջև դատական դիմակայության շարունակությունը։ Մեկ ամիս առաջ նախագահը CNN-ին, MS NOW-ին և Politico-ին արգելել էր աշխատել Սպիտակ տանը։ Այդ լրատվամիջոցները հայց էին ներկայացրել՝ հայտարարելով, որ խախտվել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին և Հինգերորդ փոփոխությունները։ Դաշնային դատավոր Թիմ Քելլին նախնական դատական արգելք էր սահմանել՝ համարելով, որ սահմանափակումները, հավանաբար, խախտում են Առաջին փոփոխությունը, քանի որ ներկայացնում են խտրականություն՝ ըստ հայացքների։ Դրանից հետո վարչակազմը վերականգնել էր լրագրողների մուտքը, սակայն շարունակել էր նրանց սահմանափակել այլ ձևերով։

Սպիտակ տունն, իր հերթին, չի հաստատել, որ CNN-ի նկատմամբ կիրառում է նույն ռազմավարությունը, ինչ Associated Press գործակալության նկատմամբ, որի լրագրողներին Թրամփն ավելի վաղ հեռացրել էր Օվալաձև աշխատասենյակում միջոցառումների և Air Force One-ով ուղևորությունների լուսաբանումից։ Այդ ժամանակ պատճառը գործակալության՝ նախագահի առաջարկած Մեքսիկական ծոցի նոր անվանումն անմիջապես օգտագործելուց հրաժարվելն էր։

2025 թվականի հունիսին վերաքննիչ դատարանը մասնակիորեն չեղարկել էր Associated Press գործակալության օգտին սահմանված ժամանակավոր սահմանափակումները՝ նշելով, որ այնպիսի փակ տարածքներ, ինչպիսիք են նախագահական ինքնաթիռը և Օվալաձև աշխատասենյակը, Առաջին փոփոխության իմաստով կարծիքների ազատ արտահայտման համար հանրային հարթակներ չեն։ Միևնույն ժամանակ որոշումը պարտադիր ուժ չէր ունեցել այլ գործերի համար։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները կարող են ապոկալիպտիկ լինել․ Արթուր Խաչատրյան Վայոց ձորի մարզում բժիշկներն արձանագրել են հիվանդանոց տեղափոխված 3 ամսական աղջնակի մահը Սահմանը հատած ադրբեջանցի հովիվը Բերդում է՝ ՌՈ բաժնում․ 24News Թեժ բանավեճ Արարատ Միրզոյանի և Քրիստինե Վարդանյանի միջև (video) Թրամփը Ֆրանսիայում անկարգությունները կապել է զանգվածային միգրացիայի հետ Լեզվակռիվ Մարիաննա Ղահրամանյանի և Արարատ Միրզոյանի միջև․ Ղահրամանյանի խոսափողն անջատեցին (video) Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել Դեռ չենք ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին․ Պեսկով Լսեք՛՝ ինչ է լինում, երբ ամեն անգամ Փաշինյանն ասում է՝ տեսեք՝ ինչ եմ անելու...Նինա Կարապետյանց (video) Մոսկվայում հայտարարել են, որ Հայաստանի վերաբերյալ ԵՄ ծրագրերը շոշափում են Ռուսաստանի ռազմավարական անվտանգությունը Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա Ադրբեջանը պահանջել է պաշտոնանկ անել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters «Առու՛շ, թուրքը գլխիդ ա կանգնած, Նիկոլի էդ առաջխաղացումը տանդ թող լինի»․ պահեստազորի սպա (video) ԱՄՆ-ը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համար․ Արաղչի Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am