Ում «հագով» են նկարել ՍԴ-ի մասին օրենքը. Իշխանությունը մանրակրկիտ դա գծագրել է

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` Սահմանադրությունը բավականին «խութեր» ունի, մասնավորապես` անցումային դրույթներում: Հայտնի սահմանադրագետներից մեկն ասաց, որ անցումային դրույթները սահմանադրական հանձնաժողովին են հասել վերջին երկու օրը, չեն հասցրել հիմնովին հասկանալ՝ ինչն ինչոց է: Եվ քանի որ սատանան մանրամասների մեջ է, «հիմա նոր հասկացվում է, թե ինչ «իզյաշչ» մոմենտներ են գրվել կոնկրետ Սահմանադրական դատարանի մասով»: Այսպիսով` մինչև ապրիլի 9-ը ՍԴ-ում երկու պաշտոն ազատվում է` թոշակի են գնում Կիմ Բալայանն ու Գագիկ Հարությունյանը: Նրբությունն այն է, որ մինչև ապրիլի 9-ը ՍԴ անդամ կամ ՍԴ նախագահ դարձողն իրավունք կունենա պաշտոնավարել մինչև 65 տարեկանը։ «Իշխանություններն մանրակրկիտ դա գծագրել են. եթե հիմա իրենց մարդը դառնա ՍԴ նախագահ, ապա պաշտոնավարելու է շատ երկար, իսկ ապրիլի 9-ից հետո դարձողն իրավունք ունի պաշտոնավարել 6 տարի, դրա համար էլ շտապում են ՍԴ նախագահի պաշտոնում իրենց մարդուն հաստատել: Ապրիլի 9-ից հետո ՍԴ անդամ դարձողն էլ կարող է պաշտոնավարել 12 տարի. հունիսին ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը նույնպես կգնա թոշակի, իսկ նրա տեղը եկողն արդեն կպաշտոնավարի 12 տարի, ի տարբերություն այսօր Կիմ Բալայանի տեղը եկողի։ Նկատեք, որ վճռաբեկ դատարանի հարցում իշխանություններն այդ ճանապարհով չեն գնացել. այնպես են արել, որ բոլոր անդամները հավասար լինեն»,- ասաց այդ ամենից դժգոհ մեր զրուցակիցը: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am