«Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի այն դրույթները, որոնք կարգավորում են խորհրդարանի կողմից գործուղման մեջ գտնվող պատգամավորներին ԱԺ մշտական հանձնաժողովների, խորհրդի նիստերին եւ խորհրդարանի բաց քվարկություններին որեւէ եղանակով մասնակցելու հնարավորությունը: Նա առաջարկում է պարտադիր դարձնել պատգամավորների անմիջական ներկայությունը եւ արգելել, օրինակ, նամակով քվեարկության մասնակցելու հնարավորությունը, որը տարիներ առաջ ընձեռվեց պատգամավորներին` հեշտացնելով քվեարկությունների կազմակերպումը եւ վերացնելով գործողումների մեկնելուն երբեմն խոչընդոտող բոլոր արգելքները։ Ղազարյանն օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել, որը թերեւս քննության կառնվի առաջիկա նիստերին։

Ինչպես հայտնի է, գործող կարգավորումները թույլ են տալիս, որ գործուղման մեկնած պատգամավորները մինչեւ գործուղման մեկնելը փակ ծրարով իրենց դիրքորոշումները հայտնեն առաջիկայում քննարկվելիք նախագծերի վերաբերյալ։ Շատ հաճախ հենց այս հնարավորության շնորհիվ է, որ իշխանությունը կարողանում է ցանկացած նախագիծ անցկացնել խորհրդարանում, քանի որ գործուղումների սիրահար ՔՊ-ականները նախապես քվեարկում են` ծրարները թողնում ու հանգիստ մեկնում վոյաժների։ Եվ այլեւս կարիք չի լինում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել, որ իշխանություններին անհրաժեշտ օրինագիծն անցկացնեն խորհրդարանում:

Հիմա, երբ նախորդ գումարման խորհրդարանների համեմատ ՔՊ-ականները շատ ավելի քիչ մանդատներ ունեն, բարդանում է ցանկացած նախագիծ անցկացնելու գործը, ուստի մեկ քվեն անգամ կարեւոր է ու որոշիչ, եւ կանոնակարգ օրենքի այս դրույթն իշխանությունների, կարելի է ասել, փրկօղակն է դարձել։

Մինչդեռ նույն օրենքը նման հնարավորություն չի տալիս գաղտնի կամ անվանական քվեարկությունների դեպքում։ «Եթե գաղտնի կամ անվանական քվեարկությունների ժամանակ Ազգային ժողովի պատգամավորների ներկայությունը պարտադիր է, ապա այն պետք է պարտադիր լինի նաեւ բաց քվեարկությունների ժամանակ։ Անկախ քվեարկության ձեւից եւ եղանակից՝ պատգամավորն ԱԺ-ում որոշումների ընդունման գործընթացին մասնակցում է քվեարկության միջոցով, հետեւաբար, միայն բաց քվեարկությանը մասնակցելուն տրվող առավելությունը չունի որեւէ հիմնավորվածություն»,- կարծում է նախագծի հեղինակը, միեւնույն ժամանակ նկատում, որ պատգամավորի դիքորոշումը կարող է փոփոխության ենթարկվել հանձնաժողովների քննարկումներից հետո էլ, ուստի նախապես թողնել գրավոր դիրքորոշում՝ առնվազն ճիշտ չէ։

Բացի այդ, «ժողովրդի կողմից ստացած մանդատն անհրաժեշտ է իրացնել՝ անշեղորեն պահպանելով պառլամենտարիզմի ոգին, ինչն էլ ենթադրում է ունենալ արդյունավետ մասնակցություն օրենսդրական նախաձեռնությունների, օրենքների նախագծերի քննարկմանը, այլ ոչ թե դիրքորոշում արտահայտել՝ հաշվի չառնելով գործընկերների եւ ընդդիմախոսների կարծիքը»,- կարծում է Ղազարյանը եւ վերջում հիշեցնում, որ նույն՝ ԱԺ կանոնակարգ օրենքով պարտադիր է նիստերին մասնակցությունը, իսկ գործուղումների գնալը պարտադիր չէ եւ կարող է կազմակերպվել ըստ հայեցողության եւ նպատակահարմարության: Պարզ ասած՝ Ղազարյանն ուզում է «վայիս լինել» ՔՊ-ականների գործուղումներին, ինչը «պատերազմի» առիթ է դառնալու խորհրդարանում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:

դիտվել է 105 անգամ
Լրահոս
CNN-ը Սպիտակ տանը սպառնացել է նոր դատական հայցերով՝ Թրամփի ինքնաթիռ լրագրողներին չթողնելու պատճառով Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանnւթյան արդյունքում կա վիրավnր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները Մեծ Բրիտանիայի պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 4 տրիլիոն դոլարը․ Reuters «Առու՛շ, թուրքը գլխիդ ա կանգնած, Նիկոլի էդ առաջխաղացումը տանդ թող լինի»․ պահեստազորի սպա (video) ԱՄՆ-ը պետք է ընդունի մեր պայմանները, որպեսզի Հորմուզի նեղուցը բաց լինի նավերի համար․ Արաղչի Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am