Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային

Սովետի տարիներն էին։ Հարևանուհիս Մոսկվա էր գնացել՝ որդու մոտ։ Որդին վարձով էր ապրում։ Տանտիրուհին մահացել էր, մայրը գնում էր այդ առիթով։ Ասում էր․
— Կգնամ թաղմանը, տղայի ձեռքը կսեղմեմ, բռում մի կարմիր տասանոց կդնեմ, որ իմանա՝ ինչ շնորհքով են հայերը։
Երբ տեղ է հասնում, տղան աշխատանքի է լինում։ Որոշում է՝ ինքը մենակ գնա արարողությանը։ Տղան ասել էր, որ մի երկու շենք այն կողմ է տանտիրոջ տունը։ Մտածում է՝ դագաղի կափարիչ կտեսնի, կմտնի։
Այդպես էլ անում է։ Մի երկու շենք այն կողմ դագաղի կափարիչ է տեսնում ու մտնում։ Մասնակցում է թաղմանը, անգամ սրտի խոսք է ասում։ Տղան էլ շատ գոհ է լինում, որովհետև ափի մեջ մի կարմիր տասանոց էր դրել ու հոնգուր-հոնգուր լաց էր եղել։ Ասում է․

— Չգիտեի, որ մայրս «Սոլնեչնի Արմինիայում» նման կապեր ունի։
Հարևանուհուս տղան, երբ տուն է դառնում, տեսնում է՝ մայրը չկա։ Գնում է թաղման տեղը՝ չկա։ Արդեն ոստիկանություն էր ուզում դիմել, երբ մայրը դուռը բացում ու ներս է մտնում։

Չի հասցնում բան հարցնել, երբ մայրը գոհունակ ձայնով պատմում է․
— Գնացի տանտիրոջդ թաղմանը, հացին էլ մասնակցեցի, կենաց ասացի, վերջում էլ տղային ձեռքին մի կարմիր տասանոց դրի ու եկա։ Էնքան գո՜հ էին։
Տղան հասկանում է, որ մայրը ուրիշ թաղման է գնացել։ Շարունակությունը թողնում եմ ձեզ։ Պարզվում է՝ տանտիրոջ տունը կողքի շենքում է եղել։
Հիմա Նիկոլ Փաշինյանն է։

COP17-ի միջոցառումն էր։ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Փաշինյանն անվանում է Ղազախստանի նախագահ։ Մեխանիկորեն կարդում էր պրոտոկոլի՝ իրեն տրված թղթից։ Ինքը Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային։ Լավ, այդքան աշխարհը ոտիդ տակ ես տալիս, Ղրղզստանի նախագահին չե՞ս ճանաչում, թե՞ աչքիդ առաջ միայն Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներն են։
Իրեն թողած՝ երեկ աշխատանքից ազատել է Պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին։ Բա թե՝ ինչո՞ւ ինձ չես ասել՝ ով ով է։

Հիմա այս երկու դեպքերը ո՞նց չհամեմատես։
Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ յոթ տարի մնացել ենք նույն դասարանում, չափազանց լավատես է։ Իրենք ոչ թե յոթ տարի, այլ Սովետի տարիներում են մնացել։ Հարևանուհուս նման թաղման են գնում, բայց ոչ տան տեղն են իմանում, ոչ էլ՝ մեռնողին։

Միայն մի տարբերություն կա։ Հարևանուհիս սխալ թաղման էր գնացել, բայց իր սխալի համար ուրիշին չէր պատժել։ Տղային չէր մեղադրել։ Իսկ այստեղ սխալվողը վարչապետն է, պատժվողը՝ ենթական։ Փաշինյանը, ինչպես միշտ, ոչ մի հարցում մեղավոր չէ։ Գին վճարողը միշտ ենթական է լինում։

Ու այսպես՝ յոթ տարի նույն դասարանում նստած՝ դեռ դասը չեն սովորել։ Բայց պատիժ նշանակելու հարցում գերազանցիկ են։ Միայն թե իրենց չեն պատժում։

Սա արդեն սովորական կիքս չէ։ Սա մի ամբողջ կառավարման համակարգի պատկեր է՝ վերևում սխալվում են, ներքևում պատժվում, իսկ վարչապետը շարունակում է կարդալ իրեն տրված թղթից։ Մինչև հաջորդ թաղումը։ Հույս ունենանք՝ այս անգամ գոնե ճիշտ հասցեն կգտնեն։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքավայրը անցել է ամերիկյան ընկերությանը Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am