Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության

Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի քաղաքական գործընթացի մոդերացիան իրականացնել «ինքնատիպ» մտքերով, որոնք, ի դեպ, դժվար է օրիգինալ համարելը:

ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության ամենակարևոր հատվածը ժողովրդավարությունն «օգտագործելով» հակաժողովրդավարության հաստատումը կանխելու մասին ձևակերպումն է: Դա է, ըստ էության, նրա այսօրվա ուղերձի «գաղափարական աղը»:

Եվ այստեղ առաջանում է, թերևս, ամենասկզբունքային հարցը՝ ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական։

Փաշինյանի խոսքը խիստ վտանգավոր ենթատեքստի մասին է. նա իրեն կամ իր թիմին պատկերացնում է ոչ թե ժողովրդավարական մրցակցության մասնակցի, այլ «արբիտրի», ժողովրդավարության ինքնահռչակ պահապանի դերում:

Ժողովրդավարության հիմնական հատկանիշներից մեկը իշխանության իրական փոփոխելիությունն է։ Եթե իշխանությունը քաղաքական հակառակորդի հնարավոր հաղթանակը նախապես հռչակում է ժողովրդավարության սպառնալիք, ապա առաջանում է ընտրողների կամքը սահմանափակելու վտանգ։

Հենց այսպիսի տպավորություն է ստեղծում Փաշինյանի այսօրվա տեսանյութը:

Ժողովրդավարական և ընտրական ինստիտուտների ճգնաժամը դրսևորվում է այն պահին, երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ով իրավունք ունի հաղթելու ընտրություններում, այլ խոսքով՝ ուրվագծվում է «բարի» և «չար» ուժերի արհեստական խճանկար:

Պետք է հստակ տարանջատել ժողովրդավարության պաշտպանությունն ու սեփական իշխանության ինքնապաշտպանությունը: Սակայն դա հնարավոր չէ անել այն տրամաբանությամբ, ինչն այսօր գեներացնում է Փաշինյանը՝ քաղաքական մրցակցությունից, պետական ինստիտուտներից վեր կանգնած «արբիտրի» տրամաբանությամբ:

Փաշինյանն այս հարցում ամենևին էլ օրիգինալ չէ։ Նրա հռետորաբանությունը հիշեցնում է եվրոպական լիբերալ քաղաքական մեյնստրիմի այն մոտեցումները, որոնց համաձայն՝ ժողովրդավարությունը երբեմն պետք է պաշտպանել նույնիսկ ավտորիտար եղանակներով: Այստեղ առաջանում է ակնհայտ պարադոքս. ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով քաղաքական մրցակցությունը սահմանափակելու գայթակղությունը հակասում է հենց ժողովրդավարության սկզբունքներին։

Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության շուրջ բանավեճը, իսկ Ֆրանսիայում Մարին Լը Պենի քաղաքական ու դատական խնդիրները բացահայտում են դեմոկրատական ինստիտուտների խորքային ճգնաժամը:

Եվրոպայի լիբերալ վերնախավերը պարտավոր են պատասխանել այն հարցին, թե ինչու են միլիոնավոր քաղաքացիներ երես թեքում իրենցից՝ ժողովրդականություն ձեռք բերող արտահամակարգային ուժերին վտանգավոր համարելու փոխարեն:

Սա է ճգնաժամի հաղթահարման բանալին, իսկ քաղաքական մրցակիցների հնարավոր հաղթանակը կանխելու ձգտումը կարող է խորացնել հենց այն ճգնաժամը, որի դեմ իբրև թե «հերոսաբար» պայքարում են նույն Մերցն ու Մակրոնը:

Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներում բողոքի շարժումներն ունեն տարբեր պատճառներ՝ սոցիալական անհավասարություն, տնտեսական անապահովություն, կոռուպցիա, պետական քաղաքականության նկատմամբ անվստահություն, սակայն դրանք հիմքում կարելի է տեսնել մի ընդհանուր խնդիր՝ քաղաքացիների և քաղաքական ինստիտուտների միջև վստահության թուլացումը։ Այլ խոսքով՝ Եվրոպայում հույսի և վստահության ճգնաժամ է:

Եվրոպական քաղաքական վերնախավերի հիմնական, ճակատագրական սխալն այն է, որ նրանք պայքարում են հետևանքի դեմ՝ պատճառները վերացնելու փոխարեն: Արդյունքում՝ մեյնստրիմից, համակարգից դուրս գործող ուժերի վարկանիշը միայն աճում է:

Վերադառնալով Հայաստան՝ պետք է ընդգծել, որ Փաշինյանի հայտարարությունն անհրաժեշտ է գնահատել ոչ թե դրա ժողովրդավարական բառապաշարով, այլև իշխանության իրական գործելակերպով։

Իշխանությունը պետք է երաշխավորի հավասար քաղաքական մրցակցություն, ընդդիմության իրավունքները, իրավապահ մարմինների անաչառությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը։

Ընդ որում, ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ահազանգերը պետք է անկախ քննության արժանանան՝ անկախ նրանից, թե ենթադրյալ խախտումն ում քաղաքական շահերին է ծառայել։

Երբ ինստիտուցիոնալ գործիքակազմին փոխարինելու է գալիս Փաշինյանի միջամտությունը, դա ժողովրդավարության իմիտացիա է՝ ավտորիտարիզմ հաստատելու նպատակով:

Ուզո՞ւմ է Փաշինյանը դասեր քաղել եվրոպական քաղաքական ճգնաժամից, ուրեմն պետք է գնա ոչ թե քաղաքական մրցակցության սահմանափակման, այլ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհով:

Հայաստանի քաղաքական համակարգի գոյությունը չի կարող պայմանավորվել գործող իշխանության անփոխարինելիությամբ:

Ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը կարող է առաջանալ հենց այն ժամանակ, երբ այդ արժեքների անունից խոսող քաղաքական վերնախավերը փորձում են մենաշնորհել դրանց մեկնաբանությունն ու պաշտպանությունը:

«Ժողովրդավարության» անունից ժողովրդավարությունը սահմանափակելու գայթակղությունը ժամանակակից քաղաքականության ամենավտանգավոր հակասություններից մեկն է։

Եվրոպական քաղաքական ճգնաժամը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հասարակության դժգոհությունը անտեսելը, քաղաքական մրցակցությունը սահմանափակելու փորձերը և սեփական իշխանությունը ժողովրդավարության հետ նույնացնելը։

Փաշինյանն փորձում է Հայաստանում վերարտադրել այդ մտածողության վտանգավոր տարրերը՝ ժողովրդավարության պաշտպանության օրակարգը վերածելով սեփական իշխանության վտանգավոր ինքնապաշտպանության:

Ի վերջո, ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին՝ այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում է դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»:

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո Ո՞վ է ստանալու Ոսկե գնդակը․ աշխարհում միայն մեկ մարդ գիտի 2026 թվականի դափնեկրի անունը Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Զապորոժիեի մարզի Տիմոշևկա բնակավայրը. ՊՆ Ալիևին ու Էրդողանին մեր պատասխանը. Արամ Համբարյան ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ով Ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական. Սուրենյանց Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am