««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը գրում է. ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության

Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի քաղաքական գործընթացի մոդերացիան իրականացնել «ինքնատիպ» մտքերով, որոնք, ի դեպ, դժվար է օրիգինալ համարելը:

ՏԻՄ ընտրությունների ընթացքում հնարավոր ճնշումների վերաբերյալ Փաշինյանի հայտարարության ամենակարևոր հատվածը ժողովրդավարությունն «օգտագործելով» հակաժողովրդավարության հաստատումը կանխելու մասին ձևակերպումն է: Դա է, ըստ էության, նրա այսօրվա ուղերձի «գաղափարական աղը»:

Եվ այստեղ առաջանում է, թերևս, ամենասկզբուքնային հարցը՝ ո՞վ է որոշում, թե քաղաքական որ ուժն է ժողովրդավարական, իսկ որը՝ հակաժողովրդավարական։

Փաշինյանի խոսքը խիստ վտանգավոր ենթատեքստի մասին է. նա իրեն կամ իր թիմին պատկերացնում է ոչ թե ժողովրդավարական մրցակցության մասնակցի, այլ «արբիտրի», ժողովրդավարության ինքնահռչակ պահապանի դերում:

Ժողովրդավարության հիմնական հատկանիշներից մեկը իշխանության իրական փոփոխելիությունն է։ Եթե իշխանությունը քաղաքական հակառակորդի հնարավոր հաղթանակը նախապես հռչակում է ժողովրդավարության սպառնալիք, ապա առաջանում է ընտրողների կամքը սահմանափակելու վտանգ։

Հենց այսպիսի տպավորություն է ստեղծում Փաշինյանի այսօրվա տեսանյութը:

Ժողովրդավարական և ընտրական ինստիտուտների ճգնաժամը դրսևորվում է այն պահին, երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ով իրավունք ունի հաղթելու ընտրություններում, այլ խոսքով՝ ուվագծվում է «բարի» և «չար» ուժերի արհեստական խճանկար:

Պետք է հստակ տարանջատել ժողովրդավարության պաշտպանությունն ու սեփական իշխանության ինքնապաշտպանությունը: Սակայն դա հնարավոր չէ անել այն տրամաբանությամբ, ինչն այսօր գեներացնում է Փաշինյանը՝ քաղաքական մրցակցությունից, պետական ինստիտուտներից վեր կանգնած «արբիտրի» տրամաբանությամբ:

Փաշինյանն այս հարցում ամենևին էլ օրիգինալ չէ։ Նրա հռետորաբանությունը հիշեցնում է եվրոպական լիբերալ քաղաքական մեյնստրիմի այն մոտեցումները, որոնց համաձայն՝ ժողովրդավարությունը երբեմն պետք է պաշտպանել նույնիսկ ավտորտար եղանակներով: Այստեղ առաջանում է ակնհայտ պարադոքս. ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով քաղաքական մրցակցությունը սահմանափակելու գայթակղությունը հակասում է հենց ժողովրդավարության սկզբունքներին։

Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության շուրջ բանավեճը, իսկ Ֆրանսիայում Մարին Լը Պենի քաղաքական ու դատական խնդիրները բացահայտում են դեմոկրտական ինստիտուտների խորքային ճգնաժամը:

Եվրոպայի լիբերալ վերնախավերը պարտավոր են պատասխանել այն հարցին, թե ինչու են միլիոնավոր քաղաքացիներ երես թեքում իրենցից՝ ժողովրդականություն ձեռք վերող արտահամակարգային ուժերին վտանգավոր համարելու փոխարեն:

Սա է ճգնաժամի հաղթահարման բանալին, իսկ քաղաքական մրցակիցների հնարավոր հաղթանակը կանխելու ձգտումը կարող է խորացնել հենց այն ճգնաժամը, որի դեմ իբրև թե «հերոսաբար» պայքարում են նույն Մերցն ու Մակրոնը:

Ֆրանսիայում, Իտալիայում, Ալբանիայում և եվրոպական այլ երկրներում բողոքի շարժումներն ունեն տարբեր պատճառներ՝ սոցիալական անհավասարություն, տնտեսական անապահովություն, կոռուպցիա, պետական քաղաքականության նկատմամբ անվստահություն, սակայն դրանք հիմքում կարելի է տեսնել մի ընդհանուր խնդիր՝ քաղաքացիների և քաղաքական ինստիտուտների միջև վստահության թուլացումը։ Այլ խոսքով՝ Եվրոպայում հույսի և վստահության ճգնաժամ է:

Եվրոպական քաղաքական վերնախավերի հիմնական, ճակատագրական սխալն այն է, որ նրանք պայքարում են հետևանքի դեմ՝ պատճառները վերացնելու փոխարեն: Արդյունքում՝ մեյնստրիմից, համակարգից դուրս գործող ուժերի վարկանիշը միայն աճում է:

Վերադառնալով Հայաստան՝ պետք է ընդգծել, որ Փաշինյանի հայտարարությունն անհրաժեշտ է գնահատել ոչ թե դրա ժողովրդավարական բառապաշարով, այլև իշխանության իրական գործելակերպով։

Իշխանությունը պետք է երաշխավորի հավասար քաղաքական մրցակցություն, ընդդիմության իրավունքները, իրավապահ մարմինների անաչառությունը և ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը։

Ընդ որում, ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին ահազանգերը պետք է անկախ քննության արժանանան՝ անկախ նրանից, թե ենթադրյալ խախտումն ում քաղաքական շահերին է ծառայել։

Երբ ինստիտուցիոնալ գործիքակազմին փոխարինելու է գալիս Փաշինյանի միջամտությունը, դա ժողովրդավարության իմիտացիա է՝ ավտորիտարիզմ հաստատելու նպատակով:

Ուզո՞ւմ Փաշինյանը դասեր քաղել եվրոպական քաղաքական ճգնաժամից՝ ուրեմն պետք է գնա ոչ թե քաղաքական մրցակցության սահմանափակման, այլ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհով:

Հայաստանի քաղաքական համակարգի գոյությունը չի կարող պայմանավորվել գործող իշխանության անփոխարինելիությամբ:

Ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամենավտանգավոր սպառնալիքներից մեկը կարող է առաջանալ հենց այն ժամանակ, երբ այդ արժեքների անունից խոսող քաղաքական վերնախավերը փորձում են մենաշնորհել դրանց մեկնաբանությունն ու պաշտպանությունը:

«Ժողովրդավարության» անունից ժողովրդավարությունը սահմանափակելու գայթակղությունը ժամանակակից քաղաքականության ամենավտանգավոր հակասություններից մեկն է։

Եվրոպական քաղաքական ճգնաժամը ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ հասարակության դժգոհությունը անտեսելը, քաղաքական մրցակցությունը սահմանափակելու փորձերը և սեփական իշխանությունը ժողովրդավարության հետ նույնացնելը։

Փաշինյանն փորձում է Հայաստանում վերարտադրել այդ մտածողության վտանգավոր տարրերը՝ ժողովրդավարության պաշտպանության օրակարգը վերածելով սեփական իշխանության վտանգավոր ինքնապաշտպանության:

Ի վերջո, ժողովրդավարության հակառակորդ կարող է դառնալ ոչ միայն այն ուժը, որը բացահայտ մերժում է այն, այլ առաջին հերթին՝ այն իշխանությունը, որը ժողովրդավարության պաշտպանության քողի տակ ոչնչացնում է դեմոկրատական և ընտրական ինստիտուտները»:

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ «Ուղիղ ասե՛ք՝ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ ոչ»․ Տիգրան Աբրահամյանը՝ Կառավարության անդամին (video) «Սասուն Միքայելյանի որդին սա հայտարարում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում». Հակոբ Բադալյան Առու՛շ, անեկդոտ էլ չես դու․․․ Անժելա Թովմասյան (video) Դատարանը կքննի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունները ««Չզղջալու» հանգամանքը՝ որպես կալանքի հիմնավորում». Գարեգին Պետրոսյան ««Ժողովրդավարության» անունից՝ ընդդեմ ժողովրդավարության». Սուրեն Սուրենյանց Հորմուզի նեղուցում երկու նավթատար լցանավ է հրդեհվել Ձեզ չեմ ուզում Զաքարյանի Իշխանին հավասարեցնել․ կոռուպցիա եղե՞լ է, թե՞ չէ․ Մանուկյանը «նեղը գցեց» (video) «Air Serbia»-ն 2027 թվականի մարտից կգործարկի Բելգրադ-Երևան չվերթը Առաջին մեդալը Թուրքիայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Օրենքի խախտմամբ աշխատել եք», «Մի՛ մեղադրեք» (video) Ռուսներին ձեռնտու՞ է, որ Նիկոլը մնա իշխանության․ բանավեճ Անժելա Թովմասյանի և Երվանդ Բոզոյանի միջև (video) Վեհափառը Տրիեստի թեմի հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունը հոգևոր նորոգության գործում ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ՌԴ-ից փոխանցումները կնվազեն ավելի քան 50%-ով. զեկույց Իմ գաղափարական հակառակորդը հենց դո՛ւ ես․ Գերասիմ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին բանավեճի է հրավիրում ՀՀ անդամակցության կասեցումը ԵԱՏՄ-ում կհանգեցնի երկրի տնտեսական ցուցանիշների վատթարացման․ զեկույց #ՈՒՂԻՂ․ Նիկոլը ռուսների առաջ մեղա պետք է գա․ մտնում ենք վճռորոշ փուլ. Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Գուստավ»-ի մենեջերը, որը գաղտնի տեսանկարահանումներ է արել կանանց սանհանգույցում, հետախուզվում է «Թաղե՛մ նամուսդ, Առու՛շ»․ Նարե Սոսե (video) «Նիկո՛լ, քո անունն արդեն Ալիևի հանցագործների ցուցակում է» (video) Փաստորեն մեր գլուխը լվացող էլ կա․ Մեսրոպ Մանուկյանը՝ Կառավարության ներկայացուցչին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am