Ի կատարումն Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության՝ նշված չորս պետություններից Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամները պատրաստել են զեկույց՝ «Հայաստանի Հանրապետության նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ» խորագրով։
Զեկույցը պարունակում է տեղեկատվություն Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցելուն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության ձեռնարկած քայլերի մասին, ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծություն (մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունից բխող՝ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների և ԵՄ-ին անդամակցության հետ կապված պարտավորությունների համեմատականը), մանրամասներ այն իրավական մեխանիզմների վերաբերյալ, որոնք նախատեսված են ԵՄ-ին միանալու՝ Հայաստանի Հանրապետության որոշումից բխող ռիսկերը մեղմելու համար, ինչպես նաև գնահատականներ՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կիրառումը կասեցնելու հնարավոր հետևանքների վերաբերյալ։
2026 թվականի հոկտեմբերի 20-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողով է ներկայացվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին ուղղված դիմում, որը ստորագրվել է Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ղեկավարների կողմից և ուղեկցվում է վերոհիշյալ զեկույցով։
Փաստաթուղթը պետք է պաշտոնապես փոխանցվի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Կեմելուլի Տոկաևին, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Նուրգոժոևիչ Ժապարովին և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը