«Կրեմլը ոնց է ձգում, է՜...». Սաքունցն՝ Արմեն Սարգսյանի Մոսկվա այցի մասին
«Օհոոո... Կրեմլը ոնց է ձգում... Իսկ հիմա բոլոր հայկական համայնքներն է այցելելո՞ւ: Ասենք՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իրանի, Լիբանանի, Արգենտինայի, Ուկրաինայի։ Բայց հիմա Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածո՞ւ է, թե՞ հայկական համաշխարհային համայնքի նախագահի թեկնածու... Պետություն, քաղաքացի, սահմանադրություն ամբողջությամբ ոչնչացվում է։ Սա՞ է Սերժ Սարգսյանի ծրագիրը։ Հա, իսկ տարատեսակ սերժիստները իհարկե հանուն անփոխարինելի լիդերին հաճոյանալու, ծպտուն էլ չեն հանի, չէ՞: ԵՄ-ի հետ համաձայնագիրն էլ թղթի կտորի արժեք չունի՝ ուղղակի արտահագուստի ատրիբուտ է Սերժ Սարգսյանի ու նախագահի թեկնածուի համար։ Վատ է, ուղղակի անպատկերացնելի տհաճ ու խայտառակ վատ։ Եվ ոչ մի բան սրանց վրա չի ազդում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ՌԴ կատարած այցին: Նշենք, որ Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա՝ հանդիպելու հայ համայնքի հետ:
