Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FPF) Կարգապահական խորհուրդը վերջնական որոշում է կայացրել ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, որը գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով ինքնակամ լքել էր ազգային թիմի ճամբարը, հաղորդում է armsport.am-ը։

Ինչպես հաղորդում է A Bola-ն, 41-ամյա հարձակվողը որակազրկվել է 30 օրով, ինչպես նաև տուգանվել 255 եվրոյով: Նշվում է, որ Ռոնալդուին սպառնում էր մինչև վեց ամսվա որակազրկում, սակայն նա խուսափել է առավելագույն պատժից: Քանի որ միջադեպը տեղի էր ունեցել դեռևս սեպտեմբերին, սահմանված արգելքի ժամկետն արդեն սպառվում է, ինչը թույլ կտա ֆուտբոլիստին մասնակցել նոյեմբերին կայանալիք հանդիպումներին։ Սպասվում է, որ նա խաղադաշտ դուրս կգա նոյեմբերի 14-ին՝ Դանիայի, ինչպես նաև Ուելսի դեմ Ազգերի լիգայի առաջիկա խաղերում:

Հիշեցնենք, որ «Ալ-Նասրի» աստղային ֆուտբոլիստը սեպտեմբերի 30-ին հեռացել էր Կոպենհագենում տեղակայված մարզաբազայից՝ Դանիայի դեմ խաղից առաջ։ Լարվածությունը ծագել էր Նորվեգիայի դեմ նախորդ հանդիպման ժամանակ, երբ Ժեզուշը Ռոնալդուին ուղարկել էր նախավարժանքի, սակայն այդպես էլ նրան խաղաժամանակ չէր տրամադրել: Ասուլիսի ժամանակ էլ մարզիչը հայտարարել էր, որ «խաղացողը չի մասնակցել Նորվեգիայի դեմ խաղին և չի խաղա նաև Դանիայի դեմ»։

Արձագանքելով կատարվածին՝ Ռոնալդուն ընդգծել էր, որ մարզիչը երկու անգամ դրժել է իրեն տված խոստումը. նախ չէր ընդգրկել խաղին, ապա հրապարակավ չէր պատմել միջադեպի մասին, թեև պարտավորվել էր դա անել։ Միևնույն ժամանակ, հարձակվողը ներողություն էր խնդրել հավաքականից ու երկրպագուներից՝ հաստատելով, որ չի պատրաստվում ավարտել միջազգային կարիերան:

Հավելենք, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր, Եվրոպայի չեմպիոն և Ազգերի լիգայի կրկնակի հաղթող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում անցկացրել է 234 հանդիպում՝ դառնալով 146 գոլի և 45 գոլային փոխանցման հեղինակ:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի, Մակրոնի և Զելենսկու ժամացույցները միացված են․․․ Երվանդ Բոզոյան (video) Փիթ Հեգսեթը գաղտնի այցելել է Իսրայել և հանդիպել Նեթանյահուի հետ, հայտնում է Axios պորտալը «Պապոյան Գևո՛րգ, ոնց որ սեքսուալ մանյակ լինես, էս ի՞նչ ես ասում, լու՞րջ ես»․ Արամ Սարգսյան (video) Ինչ է գրել Արաղչին Լավրովի հետ հանդիպումից հետո «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել, «Հրապարակ» Պլանավորված պարտություն․ օր 24 (ՀԻՇԵՑՈՒՄ) (video) Բախվել են «Scania» բեռնատարը և «Honda Elysion»-ը․ 4 վիրավորներից երեքին ԲԿ են տեղափոխել պարեկները «Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am