Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա այց է սկսել Պարսից ծոցի երկրներում։ Երեկ նա ժամանել է Քուվեյթ, որտեղ հանդիպել է էմիրի հետ։ Այցի հաջորդ կանգառներն են Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Քաթարը։

Այցը տեղի է ունենում Ֆրանսիայում խորացող ներքաղաքական ճգնաժամի պայմաններում։ Երկիրը ցնցվում է զանգվածային բողոքի ցույցերից և անկարգություններից, վառելիքի գներն աճում են, իսկ կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ դժգոհությունը մեծանում է։

Այդուհանդերձ, նախագահ Մակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունն այսօր մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պատերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից։

Այցի նպատակներից մեկը նավթի և նավթամթերքի լրացուցիչ մատակարարումների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելն է, ինչպես նաև Հորմուզի նեղուցը շրջանցող էներգակիրների փոխադրման այլընտրանքային ուղիների քննարկումը։ Իրանի շուրջ շարունակվող հակամարտությունն ու նավագնացության խափանումները լուրջ ռիսկեր են ստեղծում նաև եվրոպական տնտեսության համար։

Երկրորդ կարևոր թեման ծովային հաղորդակցության ուղիների անվտանգությունն է։ Փարիզը Լոնդոնի հետ համատեղ առաջ է մղում Հորմուզի նեղուցով ազատ նավագնացությունը վերականգնելու նախաձեռնությունը, այդ թվում՝ հնարավոր ականազերծման աշխատանքները։ Սակայն այդ ծրագրի իրականացումը կախված է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և Միացյալ Նահանգների դիրքորոշումից։

Ոչ պակաս կարևոր են նաև պաշտպանական ոլորտի պայմանագրերը։ Ֆրանսիան ակնկալում է ընդլայնել ռազմատեխնիկական համագործակցությունն արաբական միապետությունների՝ Քաթարի և ԱՄԷ-ի հետ։ Խոսքը ՀՕՊ համակարգերի, ռազմական տեխնոլոգիաների և նոր ներդրումների մասին է։

Այցը համընկնում է Դոհայում անցկացվող Անվտանգության գլոբալ ֆորումի հետ, որի հիմնական թեման միջազգային դաշինքների ապագան է։ Բացի այդ, հոկտեմբերի 21-ին Ֆրանսիայի նախագահը պետք է մասնակցի ինքնիշխան ներդրումային հիմնադրամների միջազգային ցանցի՝ One Planet-ի հանդիպմանը։
Այցն ունի նաև Լիբանանին առընչվող օրակարգեր։

Այսպիսով, Մակրոնը փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր՝ ապահովել Ֆրանսիան էներգակիրներով, ձեռք բերել ռազմա-արդյունաբերական արտադրանք վաճառելու նոր պայմանագրեր, ինչպես նաև փորձել ամրապնդել ֆրանսիական դիրքերը Մերձավոր Արևելքում։

Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար, ով իր նախագահության ժամկետը ստիպված կլինի ավարտվել ներքաղաքական ճգնաժամի և Ֆրանսիայի արտաքին քաղաքականության համար անկայուն ու նոր մարտահրավերների պայմաններում»։

դիտվել է 65 անգամ
Լրահոս
«Առու՛շ, էդ ի՞նչդ ես փրկում Նիկոլից․․․ ադրբեջանցիները «գլխիդ նստած են» »․ Արամ Սարգսյան (video) Պորտուգալիայի ֆեդերացիան որակազրկել և տուգանել է Ռոնալդուին հավաքականի ճամբարն ինքնակամ լքելու համար Տեսանյութում երևացող տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆ COP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում. Տիգրան Դումիկյան Մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա՝ թողնելով տելեգրամյան ալիքի հղում «Էս մեռելի փող գողացողները 30 միլիոնից բացի գիտե՞ք ինչքան թալանեցին»․ Գառնիկ Դանիելյան (video) Մակրոնը Մերձավոր Արևելք կատարած այցով փորձում է միաժամանակ լուծել մի քանի խնդիր․ Զաքարյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլը «զադնի է դնում»․ Ալիևը լկտի ձևով անցել է կտրուկ քայլերի․ Արամ Սարգսյան (video) Էրդողանը խոսել է տարածաշրջանում խորացող ճգնաժամերի և Թուրքիայի դեմ ճնշումների մասին ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում «Էս թուլեքին» էլ չեմ անդրադառնում, ընդդիմությու՛ն, տղե՛րք,էս ի՞նչ եք անում, արագացրե՛ք․ Բեկ-Գասպարենց (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am