«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում սպասվող ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի վերջերին, սակայն իշխանության թեկնածուն՝ նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի տղան Հովհաննես Հակոբյանը, արդեն քարոզարշավ է իրականացնում։
Նրա այցերից մեկի ընթացքում նա հեռախոս է խոստանում 3-4 տարեկան մի երեխայի, ում, ըստ հրապարակման, մանկության երազանքն է եղել հանդիպել Հակոբյանին։ Թեկնածուի թիմի տարածած տեսանյութում, ըստ թերթի, երևում է, որ երեխային նախապես պատրաստել են նկարահանման համար։
Խոստումից հետո երեխան երգում է «Իմ ախպերս», ապա ասում. «ժողովուրդ ջան, ո՞ւմ ենք ընտրելու, իհարկե, պարոն Հակոբյանին ենք ընտրելու»։ «Հրապարակ»-ի պնդմամբ, մեկ տեսանյութում կա երկու խախտում՝ նախընտրական կաշառք և անչափահասին քաղաքական գովազդում օգտագործում։ Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը