Հրաչյա Հարությունյանի հարազատները անորոշության մեջ են եւ շատ ընկճված

Հրաչյա Հարությունյանը մինչեւ իր վերջին հեռախոսազանգը, երբ հայտնել էր, որ առողջական խնդիրներ ունի եւ իրեն ստորացնում են, օրվա մեջ նույնիսկ երկու անգամ հարազատներին զանգ էր տալիս: Այնինչ այդ հեռախոսազանգից հետո արդեն 10 օրից ավելի է, ինչ հարազատները նրանից հեռախոսազանգ չեն ստացել: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ. Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նա նշեց, որ անորոշության մեջ են, քանի որ դեսպանատնից էլ չեն արձագանքել. «Չգիտենք էլ, թե ինչ պետք է անենք, ուր պետք է դիմենք: Հիմա նա առանձին խցում է եւ առողջական վիճակի մաիսն էլ տեղեկություններ չունենք»: Հիշեցենք, որ Հ. Հարությունյանի հարազատները դիմում էին ներկայացրել ՀՀ Արդարադատության նախարարություն, այնտեղից էլ գրություն էր ուղարկվել Մոսկվայի դեսպանատուն՝ պարզաբանում տալու համար, թե ինչու են ճնշումներ գործադրվում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Ավելի վաղ էլ տեղեկացրել էինք, որ Հ. Հարությունյանին առանձնացրել են ու առանձին սենյակում են պահում եւ ստորացնում են եւ վերաբերվում, ինչպես անասունի: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հ. Հարությունյանի աները՝ ավելացնելով, որ Հրաչյան է զանգ տվել եւ այդ մասին հայտնել իրեն: Բացի այդ, բանտի աշխատակիցներից մեկը, ով հայտնել էր, թե վթարից տուժածներից մեկը իր ծանոթն է, Հ. Հարությունյանի առաջ 1 միլիոն 200 հազար գումարի պահանջ էր դրել: Նաեւ առողջական խնդիրներ ունի: «Ողնաշարի հետ կաված խնդիր ունի չի, կարողանում տեղաշարժվել, զանգ էր տվել ինձ, որ այդ թղթերը ուղարկեմ բանտապետին ու այդ մասին հայտնեց: Ասաց, որ նաեւ այդքան գումարի պահանջ են դրել: Այնինչ, Արա Աբրահամյանը բոլոր տուժածներին 2 միլիոնի չափով գումար է տվել: Հրաչյան նաեւ ասց, որ իրեն չեն ծեծում, բայց անընդհատ նեղում են եւ ստորացնում»,- ասել էր Վ. Մարտիրոսյանը: Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ նշել էր, որ գնալու է Արդարադատության նախարարություն և դիմում գրի, որպեսզի ուղարկեն ՌԴ դեսպանատուն եւ այնտեղից պարզաբանում տան, թե ինչ է կատարվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ եւ դատապարտել 6 տարի և 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին հայտնել էր LifeNews-ը: Հիշեցնենք, որ նրա վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել էր երթևեկության կանոնները:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am