Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․

 

««Axios» լրատվական գործակալությունը հայտնում է, որ երեկ ուշ երեկոյան ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անակնկալ և չհայտարարված այցով ժամանել է Իսրայել։ Նևատիմ ավիաբազայում նա հանդիպել է վարչապետ Նեթանյահուի հետ, որն այդ պահին գտնվում էր երկրի հարավում՝ Իսրայելի ՌՕ ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման շրջանակում։

Բացի այդ, Սաուդյան Արաբիայում և 11 այլ մերձավորարևելյան երկրներում ԱՄՆ դեսպանատունը, հազվադեպ կիրառվող միջոց է ձեռնարկել՝ այդ երկրներում գտնվող իր քաղաքացիների համար բարձր մակարդակի վտանգի մասին նախազգուշացում («կարմիր ահազանգ») հրապարակելով՝ նշելով ամերիկյան շահերի դեմ հնարավոր հարձակումների ռիսկերը։

Երեկ երեկոյան ԱՄՆ դեսպանատները միատեսակ անվտանգության նախազգուշացումներ են տարածել՝ կոչ անելով իրենց քաղաքացիներին բարձր զգոնություն պահպանել հետևյալ երկրներում՝ Իսրայել, Սաուդյան Արաբիա, Իրաք, Լիբանան, Հորդանան, Կատար, Բահրեյն, Քուվեյթ, Օման, ԱՄԷ, Եմեն և Իրան։

Իսկ իրանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԱՄՆ-ն և Իսրայելը այսօր գիշեր Իրանի տարածքում գտնվող օբյեկտների դեմ իրականացրել են կեղծ հարձակում: Դրա նպատակն ամենայն հավանականության Իրանի ԶՈւ-ի համար, խաբուսիկ հարձակումներն ու երկրի օդային տարածքին մոտենալը սովորական դարձնելն է՝ ինչ-որ պահի անակնկալ ռազմական գործողություն սկսելու համար:

Ինչպես այս մասին անդրադարձել էի շուրջ 10 օր առաջ արված գրառումներից մեկում՝ Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցոր դառնում է խիստ հավանական:

Եվրոպական երկրներում վառելիքի և այլ ապրանքների թանկացումներն ու նաև դրա արդյունքում սկսված զանգվածային անկարգությունները ստիպելու են ՆԱՏՕ անդամ ԵՄ որոշ երկրների՝ ընդունել, որ հանուն իրենց էներգետիկ շահերի՝

ա) պետք է հավանություն տալ ԱՄՆ գործողություններին և աջակցել նրան՝ Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցի երկրներում իրավիճակ կարգավորելու համար,

բ) պետք է հաշվի նստել մասնավորապես Ուկրաինայում և ընդհանուր առմամբ՝ Եվրոպայում Ռուսաստանի ունեցած շահերի հետ:

Ուշագրավ է նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի եռօրյա այցը Մերձավոր Արևելք: Կանդրադառնանք»:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, դե լսիր․․․ ընդդիմադիր պատգամավորի պատասխանը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) Էդ ձեր արածի համար ձեզ ամենադաժան պատիժն է սպասվում․ Արշակ Զաքարյան (video) Ո՞ւր են գնացել COP 17-ի փողերը․ Բարձր մակարդակի թալան (video) 10 ամսական աղջիկ է մահացել Սայաթ Նովա և Զորակ գյուղերի խաչմերուկում բախվել են «Lexus»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Ինչ են առաջարկում թոշակառուների հետվճարի ծրագրի հետ կապված Անկլավների թեման շրջանառելով՝ իշխանությունը փորձում է հանրային իրական տրամադրությունները շոշափել Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը․ Հովհաննիսյան Մերձավոր Արևելքում ակտիվ ռազմական գործողությունների վերսկսումն օրեցօր դառնում է խիստ հավանական 37-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am