7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի աթոռի համար պայքարը թեժանում է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնելու մտադրություն ունի նաև ֆուտզալի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Ռուբեն Նազարեթյանը։ Սակայն նրա անվան շուրջ ուշագրավ պատմություն կա՝ կապված Երևանի մետրոպոլիտենում աշխատանքի և միլիոնավոր դրամների աշխատավարձի հետ։

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՖՖ-ից հետո Նազարեթյանն աշխատանքի է անցել «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ում, սակայն, ըստ շրջանառվող տեղեկությունների, նրա աշխատանքը հիմնականում թղթի վրա է եղել։ Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանի գիտությամբ և թողտվությամբ Նազարեթյանը աշխատանքի չի հաճախել, բայց ստացել է ընդհանուր 7 միլիոն 120 հազար 436 դրամ աշխատավարձ։ 2024 թվականի նոյեմբերի 11-ին հրապարակվել է Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի վերաբերյալ քրեական գործի մասին հաղորդագրություն, որտեղ նշված է Նազարեթյանի անունը։

 

 

Ստացվում է՝ պետական ընկերությունում հնարավոր է եղել աշխատավարձ ստանալ՝ առանց փաստացի աշխատանքի ներկայանալու։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ հիմքով են կատարվել վճարումները, և ինչո՞ւ է մետրոպոլիտենի ղեկավարությունը հանդուրժել նման իրավիճակը։

 

 

Եվ հիմա ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնին հավակնող Նազարեթյանից հանրությունն առնվազն մեկ հարցի պատասխան է ակնկալում՝ ինչպե՞ս է պատրաստվում ղեկավարել հայկական ֆուտբոլը, եթե չի կարողանում փարատել սեփական աշխատանքային կենսագրության շուրջ առաջացած կասկածները»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 167 անգամ
Լրահոս
Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել․ «Հրապարակ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Սանկտ Պետերբուրգում՝ ՀՀ հյուպատոսարանում կյանքից զրկված Բորիս Ավագյանի գործը փակուղում է. ինչ է թաքցնում ՔԿ-ն Մոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են․ «Հրապարակ» Ովքե՞ր են հայր և որդի Քոչարյանների գործերը քննող դատավորները Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ» Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ» Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ» 7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ» Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ» Առողջապահության թղթային հեքիաթը և դեղորայքային կոլապսը․ «Փաստ» Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am