Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am

Փաստաթղթեր ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայությունում խնդիր է առաջացել վարորդների սթափությունը ստուգելու համար նախատեսված ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկների ապահովման հարցում։ Politik.am-ին հասած տեղեկություններով խնդիրը պայմանավորված է ՆԳՆ գնումների գործընթացում հնարավոր խախտումներով։

Մասնավորապես, ՆԳՆ համապատասխան ստորաբաժանման կողմից հայտարարված մրցույթի տեխնիկական բնութագրով նախատեսվել է, որ պայմանագիրը կնքելուց հետո մատակարարը պարտավոր է 20 օրվա ընթացքում մատակարարել 50 հազար հատ մուշտուկ, իսկ 40 օրվա ընթացքում՝ ևս 148 հազար հատ։

Այսպիսով, նախնական տեխնիկական բնութագրով նախատեսվել է ընդհանուր 198 հազար հատ մուշտուկի մատակարարում՝ առավելագույնը 60 օրվա ընթացքում։ Սակայն, ըստ մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանագրի կնքման մասին հայտարարությունում էականորեն փոփոխվել են պայմանները։ Մասնավորապես, նախնական տեխնիկական բնութագրով սահմանված ժամկետների փոխարեն պայմանագրի կնքման հայտարարության մեջ նշվել է մատակարարման 16-ամսյա ժամկետ (տես լուսանկարում)։

Ստացվում է, որ մրցույթի հրապարակված պայմաններն ու փաստացի կնքված պայմանագրի դրույթները էականորեն տարբերվում են միմյանցից, ինչը լուրջ հարցեր է առաջացնում գնումների գործընթացի օրինականության և թափանցիկության վերաբերյալ։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն, անհրաժեշտ կլինի պարզել, թե ինչ իրավական հիմքով են փոփոխվել մատակարարման ժամկետները, և արդյոք նման փոփոխությունը համապատասխանում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին։ Ավելին, ըստ մեզ հասած տեղեկությունների, ստեղծված իրավիճակի և հնարավոր խախտումների մասին տեղեկությունները թաքցվում են ՀՀ ներքին գործերի նախարարից։ Մինչդեռ խնդրի հետևանքները կարող են անմիջականորեն անդրադառնալ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և վարորդների սթափության ստուգման գործընթացի վրա։ Կոչ վարորդներին․ Հարգելի՛ վարորդներ, պարտադիր պայման է, որ ալկոթեստի համար Ձեզ տրվող մուշտուկը պետք է լինի փակված պոլիէթիլենային տուփով, այն պետք է տրվի Ձեզ և այն դուք պետք է բացեք։

Չպետք է լինի օգտագործված։ Սակայն մենք արդեն իսկ ահազանգեր ենք ստացել, որ պարեկային ծառայողները քաղաքացիներին են տրամադրում բացված տուփով մուշտուկներ։

Հորդորում ենք վարորդներին, պահանջել ոստիկանից փակ տուփով և չվերցնել բացված տուփով մուշտուկներ։ Սա կարևոր է ինչպես հիգիենայի, այնպես էլ ստուգման նկատմամբ վստահության ապահովման տեսանկյունից։ ՆԳՆ-ից ակնկալում ենք պարզաբանում հետևյալ հարցերի վերաբերյալ.

Ինչո՞ւ են մրցույթի նախնական տեխնիկական բնութագրով սահմանված մատակարարման ժամկետները փոփոխվել պայմանագրի կնքման ժամանակ։
Ո՞վ է պատասխանատու այդ փոփոխությունների համար, և ի՞նչ իրավական հիմքով են դրանք կատարվել։
Արդյո՞ք պարեկային ծառայությունն այս պահին ապահովված է ալկոտեստերի մեկանգամյա օգտագործման մուշտուկներով։
Տեղյա՞կ են արդյոք ՆԳ նախարարը և ոստիկանության պետը ստեղծված իրավիճակից։ Հանրային անվտանգության հետ անմիջական առնչություն ունեցող այս խնդիրը պահանջում է թափանցիկ ուսումնասիրություն և պաշտոնական պարզաբանում

 

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am