Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ

Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը սոցցանցերում հրապարակված ծավալուն և խիստ հայտարարությամբ անդրադարձել է Մադրիդի «Ռեալի» երկրպագուների սկանդալային պահվածքին և ակումբի ղեկավարության գործողություններին։

Ամեն ինչ սկսվել էր «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած «Սևիլիայի» դեմ խաղի ժամանակ, երբ մադրիդցի երկրպագուները տրիբունայում պարզել էին ուշագրավ գրությամբ բաններ․ «Սա ֆուտբոլ չէ, սա Տեբասն ու Նեգրեյրան են»: Հատկանշական է, որ Տեբասի և Մրցավարական տեխնիկական կոմիտեի նախկին փոխնախագահի ազգանունները գրված էին կարմիր և կապույտ գույներով՝ որպես ակնարկ «Բարսելոնայի» գույներին։

Այս միջադեպը բարկացրել է Լա Լիգայի ղեկավարին, ով մեղադրել է «Ռեալի» ղեկավարությանը կանխամտածված մանիպուլյացիաների և ատելություն սերմանելու մեջ։

Տեբասի հիմնական մեղադրանքներն ու թեզերը.

Վերահսկվող ֆանատներ. Տեբասը հայտարարել է, որ ակումբի ֆան-տրիբունայի գործողությունները կորդինատավորվում և վերահսկվում են հենց ակումբի կողմից, և դա պատահականություն կամ զուտ երկրպագուների ինքնաբուխ քայլ չէ։

Թիրախավորում և անվտանգություն. Լա Լիգայի նախագահը շեշտել է, որ ակումբի ղեկավարությունը փորձում է իրենց անհամաձայնությունները վերածել կոնկրետ անձի նկատմամբ ուղղված թշնամանքի։ «Մարդկանց որպես թիրախ առանձնացնելն ու ատելություն հրահրելն ծայրաստիճան անպատասխանատվություն է», — նշել է նա՝ հիշեցնելով նախկինում հնչած սպառնալիքային արտահայտությունները։

Միջազգային մամուլի մանիպուլյացիա. Տեբասի խոսքով՝ «Ռեալի»՝ միջազգային հեղինակավոր պարբերականների (Reuters, BBC, L’Équipe) հրապարակումներին հղում անելու փորձերը մանիպուլյացիա են, քանի որ այդ լրատվամիջոցներն ուղղակիորեն նշում են, որ համապատասխան պահանջների հեղինակը հենց մադրիդյան ակումբն է, այլ ոչ թե անկախ կողմ։

Անպատասխան հարցեր. Տեբասը նշել է, որ չնայած իր պահանջներին՝ «Ռեալը» շարունակում է խուսափել հստակ պատասխաններ տալուց, օրինակ՝ հերքելու Նեգրեյրայի գործի հետ համեմատությունները կամ հրապարակելու խաղերի օրացույցը փոխելու իրենց բոլոր դիմումների վիճակագրությունը։

««Ռեալի» ղեկավարությունը թաղված է մանիպուլյացիաների և ստի մեջ՝ ներառյալ պաշտոնական հայտարարությունները։ Նրանք արհեստականորեն լարում են իրավիճակը, իսկ հետո, երբ այդ մեթոդները բացահայտվում են, իրենց զոհի տեղ են դնում։ Ակումբը կարող է շարունակել պահանջել իմ հրաժարականը, բայց իմ տված հարցերն այդպես էլ մնում են անպատասխան», — եզրափակել է Տեբասը։

Աղբյուրը՝ Armsport.am:

դիտվել է 91 անգամ
Լրահոս
Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video) Նիկոլենք էդքան ողնաշար չունեին, որ Թևանյանի գործով անեին այդ քայլը, սարքեցին մի խայտառակություն (video) Աղջի՛, է՛յ, Ֆոն դեր Լայնեն ես, եսիմ ինչ ես․բա խմե՛ք թունավոր թեյը, ինչի՞ եք հետ ուղարկում․ Զոհրաբյան (video) Եկեղեցու դեմ անգիր մեղադրանքները և ընտրովի հոգատարությունը․ Տեր Վրթանես Բաղալյան Լավրովը ժամանել է Թեհրան Մակրոնը չի ընդունել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի հրաժարականը «Ավինյանի պապան Երևանի մուտքի մոտ վիզա կխփի` մուտքը՝ 10 հազար դրամ»․ Գառնիկ Դանիելյան (video) Ադրբեջանում երկրաշարժ է եղել Սրանց ձեռքով՝ պատերազմը շարունակվում է․ Գերասիմ Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am