Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն և երեխան մահացած է եղել, առավոտից սպասել են, սակայն բժիշկները 6-7 ժամ հետո նոր մոտեցել են իրենց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Ապարանի բաժնի հերթապահ խումբը, որտեղ Ա. Հ.-ն հայտնել է, որ իրենց 32-ամյա հարսին 9 ամսական հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ պտուղը մահացել է։ Իսկ այնուհետև ոստիկանության Ապարանի բաժնում Ա. Հ.-ի հայրը՝ 53-ամյա Դ. Հ.-ն հայտնել է, որ իր հարսին հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ա.-ն հիվանդանոց է եկել մի քանի ժամ հետո և իր ուշ գալու, պարտականությունները չկատարելու, անգործություն ցուցաբերելու հետևանքով իր հարսը կորցրել է երեխային։
Դեպքի փաստով «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելը» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական մարմնին։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը