Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան
Իվանովոյի նորաօծ եկեղեցուն թեմակալ առաջնորդն ընծայաբերեց Աստվածաշունչ մատյան: Եկեղեցու նորանշանակ հոգևոր սպասավորն է Տեր Վահան քահանա Զաքարյանը: Այս մասին տեղեոկանում ենք Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից։
Օծման արարողությանը ներկա էին Ռուս Ուղղափառ Եկեղեցու, մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, Վրաստանից, Հայաստանից, Ռուսաստանի տարբեր քաղաքներից ժամանած հայեր:
Շուրջ 200 հոգու համար նախատեսված աղոթատունը կառուցվել է Հայաստանից բերված տուֆով: Եկեղեցին գտնվում է դեպի քաղաք տանող գլխավոր մայրուղու վրա:
Իվանովոյում և հարակից շրջաններում ապրում է մոտ 10 հազար հայ:
Քաղաքը սիրով ու ջերմությամբ է ընդունել հայերին: Նրանք ընդգրկված են տնտեսության տարբեր ոլորտներում, զբաղեցնում են ղեկավար պաշտոններ։
