«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց

 

«Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում

Անցած ամբողջ շաբաթվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը զբաղված էր խաղաղության մոդելի խմբագրումներով:

2026թ. հոկտեմբերի 15-ին Փաշինյանը հայտարարել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը մինչև 2031 թվականն իր կարևորագույն նպատակն է։

Թերևս, արժե անդրադառնալ Փաշինյանի մի քանի նախկին հայտարարությունների՝ ցույց տալու համար դրանց և նրա այսօրվա պնդումների կոնտրաստը:

2026թ. մարտի 11-ին Եվրոպական խորհրդարանում Փաշինյանը հայտարարում էր, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններով ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի։ 2026թ. օգոստոսի 8-ին նա արդեն պնդում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հաստատված է, իսկ հակամարտության էջը՝ փակված, միաժամանակ ընդունելով, որ համաձայնագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։

Խորհրդարանական ընտրությունների ժամանակ իշխանությունը հանրությանը ներկայացնում էր «պատերազմ կամ խաղաղություն» երկընտրանքը՝ իր հաղթանակը կապելով խաղաղության անշրջելիության հետ։ Այժմ նույն իշխանությունը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը դիտարկում է մինչև 2031 թվականը լուծվելիք խնդիր։

Իրականում կոնտրաստ է առաջանում իշխանության նախընտրական և հետընտրական հռետորաբանության միջև ու նաև լեգիտիմ և տրամաբանական հարցադրում՝ եթե խաղաղությունն արդեն անշրջելի է, ապա ինչո՞ւ պետք է դրա իրավական ամրագրումը ձգվի ևս հինգ տարի։

Ես գիտեմ, որ անմիջապես հնչելու է իշխանության հակափաստարկը՝ խաղաղությունն արդեն հաստատված է, իսկ համաձայնագրի ստորագրումն ընդամենը իրավական ընթացակարգ է։

Միանգամից պատասխանեմ՝ փաստացի խաղաղությունը և երաշխավորված խաղաղությունը նույնը չեն: Այո՛, ռազմական գործողությունների բացակայությունը դրական իրողություն է։ Սակայն դա ինքնին չի նշանակում, որ բացառվել է ուժի կիրառման վտանգը կամ ձևավորվել է փոխադարձ պարտավորություններով ամրագրված կայուն խաղաղություն։

Մյուս կարևոր հանգամանքը՝ Փաշինյանը ժամանակացույց է սահմանում մի գործընթացի համար, որի հանգուցալուծումը միայն իրենից կախված չէ:

Ադրբեջանը շարունակում է պայմանագրի ստորագրումը կապել Հայաստանի Սահմանադրության փոփոխության հետ։

Հետևաբար, Փաշինյանը չի կարող միակողմանիորեն երաշխավորել համաձայնագրի ստորագրման ժամկետը։

Նա անգամ չի կարող երաշխավորել, որ կարող է Հայաստանի նոր Սահմանադրություն ընդունել՝ Բաքվի պահանջով. վերջին խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը նրան նոր Սահմանադրություն ընդունելու մանդատ չի տվել:

Բայց Փաշինյանի քաղաքական նպատակի իրականացման տեսանկյունից ավելի խնդրահարույց է Բաքվի դիրքորոշումը:

Եթե Ադրբեջանը պայմանագրի ստորագրումը շարունակաբար պայմանավորվում է Հայաստանի ներքին իրավական կամ քաղաքական փոփոխություններով, ապա Բաքուն պահպանում է նաև նոր նախապայմաններ առաջադրելու լծակը՝ նույնիսկ եթե ներկայիս սահմանադրական պահանջը բավարարվի։ Սա ավելի հստակ է դարձնում «շարունակական զիջումների» ռիսկը։

Խնդիրն ունի նաև փոխադարձության բաղադրիչ:

Հայաստանը մտադիր է շատ արագ վավերացնել TRIPP-ի համաձայնագիրը ու ձեռնամուխ լինել այս ծրագրի իրականացմանը՝ թեև անհասկանալի է, թե ինչպես է այս նախագիծն իրականություն դառնալու ԱՄՆ-Իրան փաստացի պատերազմի և Թեհրանի ու նաև Մոսկվայի հնարավոր հակազդեցության պայմաններում:

Այնուամենայնիվ, եթե տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և TRIPP-ի իրականացման գործընթացներն առաջ են շարժվում, մինչդեռ խաղաղության պայմանագրի ստորագրումը մնում է անորոշ, առաջանում է փոխադարձության հարց։ Ստացվում է՝ Հայաստանը ստանձնում է նոր պարտավորություններ, բայց չի ստանում համարժեք քաղաքական, տնտեսական և անվտանգային երաշխիքներ:

Փաշինյանի կողմից 2031թվականի հիշատակումն ունի նաև ներքաղաքական համատեքստ և այս խնդիրը իշխանության նպատակներին ծառայեցնելու միտում:

Ինչո՞ւ է Փաշինյանը ընտրել մի ժամկետ, որն ուղղակիորեն համընկնում է հաջորդ ընտրական ցիլկի հետ և արդյո՞ք խաղաղության թեման նա չի շահարկում՝ իշխանության պահպանման չարամիտ նպատակով: Խաղաղության օրակարգը շարունակում է օգտագործվել իշխանության քաղաքական լեգիտիմությունը հիմնավորելու համար, որովհետև քաղաքական և բարոյական առումով սպառված իշխանությունն այլ կռվան չունի:

Հայաստանին անհրաժեշտ է ոչ թե մինչև 2031 թվականը ձգվող խաղաղության հերթական խոստում, այլ իրական և երաշխավորված խաղաղություն, որի անշրջելիությունը պայմանավորված չի լինի ո՛չ Փաշինյանի իշխանության հարատևմամբ, ո՛չ էլ Ալիևի «բարի կամքով»»։

 

դիտվել է 165 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ «ՀՐԱՏԱՊ․ Ալիևը հիմա մտնում է Բաքվի բերդ՝ թեյ խմելու»․ Նաիրա Զոհրաբյան (video) Վանաձորի մի շարք հասցեներում գազանջատում կլինի Ռուսաստանը հարվածել է Կիևի մետրոյի կայարանին․ մեկ մարդ է զոհվել 10 միլիոն եվրո ներդրում է կատարել հանքային ջրերի արտադրության ոլորտում Ռուսական S7 ավիաընկերության ինքնաթիռը տшգնապի ազդանշան է տվել. օդանավում կարող է գտնվել մինչև 189 ուղևոր Նիկոլն իր թերթում գրում էր, ով է մեղավոր, որ ինքն այսպիսինն է, ու․․․ (video) Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ Ռեփերի նախկին կնոջը ներառել են հարկային «սեւ ցուցակում» Գլխատել է իր երկու ազգականուհիներին Տիեզերական արդարություն կա Մակրոնի գլխին եկածի մեջ․ Մարինե Մանուչարյան «Անշրջելի խաղաղությունից» մինչև 2031 թվական․ ի՞նչ է փոխվել Փաշինյանի օրակարգում. Սուրենյանց Եկել է ժամանակը․․․ մի Արտաշատով կարող ենք փոխել ամբողջ երկրի վիճակը․ Արծվիկ Մինասյան (video) Փարիզում ինչ իրեր են գողացել Մեսսիից Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգnւթյուններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնnւթյան, մենք կլինենք անկոտրում. Մակրոն Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան Ադրբեջանից Հայաստան արտահանումը գերազանցել է 23 միլիոն դոլարը, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ ընդամենը 96,500 Ժողովու՛րդ, դուք ՔՊ-ին այլընտրանք ունեք․․․ Քրիստինե Վարդանյանը՝ Դեղձուտ գյուղի բնակիչներին (video) Երասխ, Սուրենավան և Արմաշ գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի Բաքվում գերության մեջ հայտնված հայերը խոշտանգումների և դաժան վերաբերմունքի են արժանանում Ալիևների՝ տասնամյակներով կառուցած համակարգի ապագան բավական մշուշոտ է. թյուրքագետ Առաջին խոչընդոտները ԵՄ շուկայում․ հայկական թեյի խմբաքանակը վտանգավոր է ճանաչվել ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես, խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Նարեկ Կարապետյան Դե արի ու մի ասա՝ արա՛, այ չզոհվա՛ծ, դու..․ Հովհաննես Իշխանյան (video) «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա. oragir.news
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am