Թուրքիան կստանա Ռուսաստանի՝ համաշխարհային շուկա մատակարարվող դիզելային վառելիքի մի մասը
Թուրքիան կստանա այն դիզելային վառելիքի մի մասը, որը Ռուսաստանը ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում կմատակարարի համաշխարհային շուկա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Թուրքիայի էներգետիկ շուկան կարգավորող խորհրդի տվյալներով՝ 2025 թվականին երկիրը ներմուծել է շուրջ 13,6 միլիոն տոննա դիզելային վառելիք, որից 11,5 միլիոն տոննան՝ Ռուսաստանից։
Հոկտեմբերի 9-ին Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ռուսական դիզելային վառելիք մատակարարել ամերիկյան և համաշխարհային շուկաներ։
Թրամփի խոսքով՝ Մոսկվան համաձայնեցրել է 300 հազար տոննա վառելիքի անհապաղ մատակարարումը, ևս 500 հազար տոննայի մատակարարումը՝ նոյեմբերին, իսկ հետագայում՝ ևս 1 միլիոն տոննայի մատակարարումը։
