Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի գրում է․

Այն, ինչ այսօր կատարվում է Ֆրանսիայում (ինչպես նաև, ի դեպ, այս օրերին Ալբանիայում), մտնելու է պատմության դասագրքերի մեջ։ Զանգվածային անկարգություններն արդեն ձեռք են բերում ապստամբության կամ գուցե հեղափոխության հատկանիշներ։ Ոստիկանությունը գրեթե կորցրել է վերահսկողությունը Փարիզի, Լիոնի, Թուլուզի և մի շարք այլ քաղաքների կենտրոնական հատվածներում, որտեղ բողոքի են դուրս եկել ամենատարբեր խավերն ու խմբերը՝ աշակերտներ, ուսանողներ, ուսուցիչներ, ֆերմերներ, արհմիություններ։ Ոստիկանության հետ բախումներ, թալան և կողոպուտ, հրդեհված մեքենաներ և շենքեր... (լուսանկարները՝ ստորև)

Ուզում եմ հիշեցնել տակավին 2019 թ. հունվարի 12-ին Դիմատետրում արված գրառումս, որը վերնագրել էի այսպես. «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։

Այդ կոչում (հղված է առաջին մեկնաբանության մեջ), մասնավորապես, նկատել էի.

«Առաջիկա տասնամյակում Եվրոպայի կայունությունը վերջնականապես տապալվելու է՝ ցնցելով միջազգային քաղաքական համակարգը։ Եվրոպական երկրները շարվեշարան շարժվելու են կա՛մ դեպի ծայրահեղ ձախ, կա՛մ դեպի ծայրահեղ աջ ուղղությամբ։ «Դեղին ժիլետները» գալիք Նոր Եվրոպայի առաջին ծիծեռնակներն են և եվրոպական ուլտրա-լիբերալիզմի գերեզմանափորը։ Այս ամենի հետևանքները եվրոպական երկրներում բնակվող հայության համար անկանխատեսելի են։ Ուստի Եվրոպայի ու հատկապես Ֆրանսիայի հայերը (նրանք, ովքեր դեռ չեն ամբողջությամբ ձուլվել) չպետք է ուշացնեն. հայրենադարձության ժամանակը հիմա է»։

Նույն գրառման տակ արված մեկնաբանություններից մեկում դարձյալ ընդգծել եմ. «Եվրոպայի կայունության օրերն հաշված են։ Գուցե մի քանի տարի... այնուհետև անկանխատեսելի վայրիվերումներ են լինելու»։

Այսօրվա զարգացումների վերջնարդյունքը դեռևս պարզ չէ, սակայն մի բան արդեն ակնհայտ է. Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան։ Հայությունը պետք է պատրաստ լինի այդ շրջադարձերին նախապես՝ քանի դեռ ունի սեփական ընտրությունը կատարելու ժամանակ և հնարավորություն։

Ուստի կրկնում եմ կոչս՝ «ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԸ ՉՊԵՏՔ Է ՈՒՇԱՑՆԵՆ. ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ՀԻՄԱ Է»։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին Գերմանիայի շուրջ հազար կայարանում սխալմամբ տարհանում է հայտարարվել Արտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամ Իրաքի վարչապետը առաջարկել է ինտեգրել տարածաշրջանի էներգետիկ և տրանսպորտային ցանցերը Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը ՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել. Կարապետյան Վայոց ձորի մարզում «RENAULT»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ կա վիրшվոր Լոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմ Հինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն Սամվել Կարապետյանի նվերը գյումրեցիներին․ Քըրք Քըրքորյանի փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է․ Նարեկ Կարապետյան Փարիզում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել դեռևս ուսանողական երթի մեկնարկից առաջ Ավստրալիայի առողջապահության նախկին նախարար Գրեգ Հանթը միացել է ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու Գևորգ Թամամյանի նախընտրական միջազգային խորհրդատվական խորհրդին 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավը պայթել է Հորմուզի նեղուցում Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին Եզրաս արքեպիսկոպոսն օծել է Իվանովոյի նոր հայկական եկեղեցու խորանը Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am